Զուլոյա՞նը, Կարապետյա՞նը, թե՞ Մարգարյանը
“Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ տեղերում գտնվող թեկնածուները անհամբեր սպասում են, թե նրանից ով կդառնա պատգամավոր: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը քաղաքաշինության նախարարի պաշտոնում առաջադրել է Սամվել Թադեւոսյանին, որը պատգամավոր էր ընտրվել համամասնական ցուցակով: Նա ցուցակի 8-րդ համարն էր:
ՕԵԿ ցուցակի 9-րդ հորիզոնականում Նելսոն Զուլոյանն է, իսկ 10-ում` Դավիթ Կարապետյանը:
Դեռ պարզ չէ նրանցից ով է դառնալու պատգամավոր: “ՕԵԿ-ում այնպես չէ, ինչպես այլ կուսակցություններում, դեռ պիտի քննարկվի, իմանան ով ինչի կարող է անել, նոր որոշեն”,-Henaran.am-ին տեղեկացրին ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները: Նշենք նաեւ, որ Արթուր Բաղդասարյանը շատ է ուզում պատգմավորի մանդատ տալ Հովհաննես Մարգարյանին, որը ՕԵԿ ցուցակի 12-րդ համարն է: