10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Կիսահղի կոալիցիա չի լինում. Արամ Կարապետյան

ՆԺԿ-ի համար ընտրությունների ելքը կանխատեսելի էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որի կուսակցությունը չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Արամ Կարապետյանը հայտարարեց, որ ընտրությունները ծրագրավորված էին, ինչի մասին ինքն  առիթ է ունեցել ավելի վաղ նշելու: “Որեւէ մեկը չի վիճում, որ ընտրությունները չեն կեղծվել, նույնիսկ ՀՀԿ-ից այդպիսի լուրջ արգումենտներ չենք տեսնում: […]

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Վերջերս համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում ռուս աղջիկներն օգնում էին հայ “խոպանչիներին” ասֆալտ փռել: Այժմ հնարամիտ  շիկահերներն առավել դյութիչ միջոց են գտել հայ տղամարդկանց գերելու համար: Այս անգամ նրանց “զենքը” հայկական պարն է` Եռագույնի ֆոնին: Հասկանալով, որ դժվար թե քոչարի պարելն իրենց մոտ լիարժեք ստացվի, ռուս աղջիկները նախապես ներողամտություն են հայցում:

Սպասվում է 7-8 բալանոց երկրաշարժ

Ապրիլի 7-ին Ադրբեջանում, Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք (Զակատալի քաղաքից 19 կմ դեպի արևելք) տեղի ունեցած 5,9 մագնիտուդ (ըստ Ռիխտերի սանդղակի) ուժի երկրաշարժի ինտենսիվությունն էպիկենտրոնային գոտում հասել է 8 բալի: Այս մասին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության “Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն” գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ երկրաշարժի հետևանքով կան շենքերի, շինությունների որոշակի վնասվածքներ, տեղի […]

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հնարավոր է համալրվի հոլանդացի մասնագետով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ`աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Հոլանդացի մասնագետը 2000 թվականից աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում Ֆրանկ Ռայկարդի եւ Դիկ Ադվոկատի ղեկավարած թիմերում, իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում ներգրավված է եղել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում: Հայաստանի ազգային […]

Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայացած են համարվում

Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, տեղեկացնում է Ռուսաստանի  “Առաջին ալիքը”: Նրանք կայացած են համարվում: Իշխանությունները նշում են, որ քվեարկությանը մասնակցողների թիվը բարձր է եղել, սակայն կոնկրետ թվեր առայժմ չեն հրապարակվում: Դեռեւս չի ավարտվել քվեաթերթիկների վերջնական հաշվարկը: Արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Առաջին անգամ բացի կառավարող “Բաաս” կուսակցությունից եւ նրա դաշնակից “Ազգային առաջադիմական ճակատ”-ից, ընտրություններին թույլ են տվել […]

Վաղը սիրահարների եւ մանկական զբոսայգիներում կիշխեն տոնական միջոցառումները

Մայիսի 9-ին ժամը 13:00-ից 19:00-ն Երեւանի Սիրահարների եւ Մանկական զբոսայգիներում տեղի կունենա ‘ՄԵՐ ԱԶԳԵՐԻ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ’  խորագրով ֆոտոցուցահանդեսներ: Միջոցառումը, որը նվիրված է  Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 67-ամյակին, կազմակերպել է ‘Համահայկական երիտասարդական շարժում’ Հ/Կ-ն` ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ: Ներկայացվելու են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված լուսանկարներ` մեկնաբանություններով, փակցվելու են նաեւ պաստառներ ու տոնական շունչ հաղորդող գրություններ: […]

Այս ընտրությունները քայլ առաջ էին. ՛՛Ընտրությունը քոնն է՛՛ ՀԿ

2012թ ընտրությունները անցկացվել են ազատ, արդար ու թափանցիկ, օրենքով սահմանված կարգով: Արձանագրվել է խաղաղ եւ հավասարակշռված մթնոլորտ՝ ընտրական ընթացակարգերի պահպանմամբ, պահպանվել է բոլորի ազատության իրավունքը: Այդ մասին Հենարան  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ընտրությունը քոնն է՛՛ հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը: Կազմակերպության 4000 դիտորդները դիտարկել են ընտրությունները շուրջ 1975 ընտրատեղամասերում ,  դիտարկումները անց […]

ՀԱԿ-ը հանրահավաքների շա՞րք կսկսի

Այսօր Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կրկին հանրահավաք կանի: Հանրահավաքին Կոնգրեսը կգնահատի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները: ՀԱԿ ներկայացուցիչները մինչեւ հանրահավաքը հարցի հետ կապված մեկնաբանություններից զերծ են մնում: “Եկեք միտինգի”,-Henaran.am-ին  այսօր առաջարկեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` հրաժարվելով ընտրությունների վերաբերյալ դիրքրոշում արտահայտելուց: Արամ Մանուկյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկություններն այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի