18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը հանրահավաքների շա՞րք կսկսի

Այսօր Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կրկին հանրահավաք կանի: Հանրահավաքին Կոնգրեսը կգնահատի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները:

ՀԱԿ ներկայացուցիչները մինչեւ հանրահավաքը հարցի հետ կապված մեկնաբանություններից զերծ են մնում: “Եկեք միտինգի”,-Henaran.am-ին  այսօր առաջարկեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` հրաժարվելով ընտրությունների վերաբերյալ դիրքրոշում արտահայտելուց:

Արամ Մանուկյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկություններն այն մասին, որ ՀԱԿ-ը  չորսօրյա հանրահավաքների շարք է սկսելու:

“Չկա էդպիսի բան, որեւէ որոշում շարունակության վերաբերյալ չունենք: Միտինգը դրա համար է”,-մեր հարցին այսպես պատասխանեց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյուքներով` ՀԱԿ-ը 7.10 տոկոս ձայներով խորհրդարան է մտնում: Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանը պարտվել է ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ