09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Ներկա չէին ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ՛՛Ժառանգությունը՛՛

Քիչ առաջ ԿԸՀ-ում հանդիսավոր հանձնվեցին 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական մանդատները: Այդ առիթով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շնորհավորեց բոլոր պատգամավորներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք Ազգային Ժողովում: Նշենք, որ պատգամավորական մանդատները ստանալու էին եկել Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր կուսակցությունների ներկայացուցիչները, չէին ներկայացել Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ՛՛Ժառանգության՛՛ ներկայացուցիչները: Հանդիսավոր արարողությունից հետո, պատասխանելով լրագրողների այն հարցին, […]

ՃՈ աշխատակիցները դատապարտվեցին. Մարգար Օհանյանին` 6 տարի

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը  քիչ առաջ հրապարակեց ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցների վճիռը: ՃՈ նախկին պետ  Մարգար Օհանյանը դատապարտվեց  6  տարվա ազատազրկման` առանց խափանման միջոցը փոխելու, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանը ու տեխնիկ Սամվել Մախմուրյանը յուրաքանչյուրը 5 տարվա ազատազրկման` պայմանականորեն պատիժը չկիրառելու […]

Պայքար` ճոխ հարսանիքների դեմ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի իշխանությունները որոշել են պայքարել հարսանքների եւ թաղումների ժամանակ գումարներ վատնելու դեմ: Քաղաքապետը նույնիսկ հատուկ սահմանափակումներ է պարտադրել: Մասնավորապես, չի թույլատրվում հարսանեկան արարողություներն անցկացնել երեկոյան ժամը 11-ից ուշ: Ռեստորանների եւ սրճարանների տնօրինություններին, որտեղ անց են կացվում հարսանիքներ, զգուշացվել է չխանգարել քաղաքացիների հանգիստը: Հայտնի չէ` արդյոք քաղաքային իշխանությունները  հարսանիքների եւ թաղումների ժամանակ ծախսվող գումարի […]

Պատգամավորներն անկեղծանում են ԿԸՀ մուտքի մոտ /վիդեո/

Այս պահին ԿԸՀ են ժամանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր դարձած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:   ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, Արտաշես Գեղամյանը, ով խոստացավ խորհրդարանում  լավ աշխատել եւ բարձրացնել աշխարհաքաղաքական հարցեր, արդեն ԿԸՀ-ում են: Այստեղ է լրագրող Մարգարիտ Եսայանը: Նա գործընկերներին ասաց, որ իր համար […]

Խորհուրդ են տալիս երևանցի երիտասարդներին քիթները չմտցնել Լոռվա հարցերի մեջ

Մայիսի 29-ին մի խումբ լոռեցի ավելի քան 30 երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել “Թեղուտի հանքի պաշտպաններ “հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը: Կազմակերպության նպատակն է կանխարգելել Թեղուտի հանքի վերաբերյալ հասարակությանը հրամցվող ապատեղեկատվությունը և ջրի երես հանել Թեղուտի հանքի շահագործման դեմ պայքարող երիտասարդների մեջքի ետևում գտնվող ուժերին: Հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել  Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական […]

Վարչապետը կվերադառնա

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ որտեղ մայիսի 30-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական շուկաների ծառայությունների ազատականացման հայեցակարգին, ԱՊՀ-ում հիդրոմետ ծառայությունների գործունեության ռազմավարության զարգացման ծրագրին, ինտեգրված տարադրամի […]

Մարգար Օհանյանը չի ամաչում ոչ մեկից /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ճանապարհային ոստիկանության նախկին պետ  Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի  ու տեխնիկ Սամվել Մախմուրյանի վճիռը կհրապարակի այսօր, ժամը 16.25: Դատավորը արդեն խորհրդակցական սենյակում է: Մարգար Օհանյանը հրաժարվեց վերջին խոսքից, ասաց, որ ինքն ամեն ինչ ասել է: […]

Երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել

Այսօր, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, և երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եվ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը վարել է ՀՀ նախագահը

 Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նիստի մասնակիցներին ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ. ՛՛Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի