27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ներկա չէին ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ՛՛Ժառանգությունը՛՛

Քիչ առաջ ԿԸՀ-ում հանդիսավոր հանձնվեցին 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական մանդատները: Այդ առիթով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շնորհավորեց բոլոր պատգամավորներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք Ազգային Ժողովում:

Նշենք, որ պատգամավորական մանդատները ստանալու էին եկել Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր կուսակցությունների ներկայացուցիչները, չէին ներկայացել Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ՛՛Ժառանգության՛՛ ներկայացուցիչները:

Հանդիսավոր արարողությունից հետո, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ էր նշանակում վերոնշյալ կուսակցությունների չներկայանալը,  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ հնարավոր է, դա նրանց քաղաքական մշակույթի խնդիրն է, եւ դրանում որեւէ արտասովոր բան չկա:

՛՛Ինչեւէ մնացած պատգամավորներն իրենց մանդատները կստանան ԿԸՀ-ից մինչեւ այսօր ուշ երեկո: Նրանք չեն կարող առանց մանդատները ստանալու մասնակցել վաղվա Ազգային ժողովի առաջին նիստին՛՛,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ եթե քաղաքական կուսակցությունները գործի դնեն լիազորագրերի ինստիտուտը, ապա կարող է մեկ լիազորված անձը ստանալ մանդատները մնացածների համար եւս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ