Պատգամավորներն անկեղծանում են ԿԸՀ մուտքի մոտ /վիդեո/
Այս պահին ԿԸՀ են ժամանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր դարձած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, Արտաշես Գեղամյանը, ով խոստացավ խորհրդարանում լավ աշխատել եւ բարձրացնել աշխարհաքաղաքական հարցեր, արդեն ԿԸՀ-ում են:
Այստեղ է լրագրող Մարգարիտ Եսայանը: Նա գործընկերներին ասաց, որ իր համար սա շատ հուզիչ պահ է: Ասաց, որ այստեղ գալուց առաջ խոսել է հոր հետ եւ խոստացել, որ մանդատն առաջինը նրան պետք է ցույց տա:
Լրագրողները շնորհավորեցին իրենց գործընկերոջը, Մարգարիտ Եսայանն էլ կատակեց թե` “ձեռքս դնե՞մ գլխներիդ”:
ԲՀԿ-ից առայժմ ներկա է միայն Սամվել Բալասանյանը: ՕԵԿ-ից, ՀԱԿ-ից եւ “Ժառանգությունից” առայժմ որեւէ պատգամավոր չի եկել մանդատի հետեւից: