15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը վարել է ՀՀ նախագահը

 Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նիստի մասնակիցներին ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ. ՛՛Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը: Սա հոբելյան է, որ մեզ ուրախություն եւ հպարտություն է ներշնչում եւ մյուս կողմից առիթ է ոգեւորության ու նոր եռանդով գործի լծվելու՛՛,-ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամները, տեղական մարմինների ատենապետերը եւ գործադիր վարչության որոշ աշխատակիցներ ՀՀ եւ ԼՂՀ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի որոշմամբ պարգեւատրվել են Հիմնադրամի 20-ամյակի հուշամեդալով:

Նիստում քննարկվել եւ հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամի՝ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանի թեկնածությունը: Խորհուրդը ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվել է Արա Վարդանյանին:

Նիստի մասնակիցները դիտել են ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի միջոցներով 2011թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը, որից հետո Հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2011թ. կատարած աշխատանքների մասին: Ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը՝ հաշվետվությունն ընդունվել է խորհրդի կողմից: Նիստում ընդունվել է նաեւ ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի ՛՛Մարաթոն-2012՛՛-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, քննարկել են նաեւ մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարեւանությամբ Կոմիտասի թանգարան հիմնելու հարցը: Նախագահի կարծիքով, այն չպետք է զուտ թանգարան լինի, այլ ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ մեր ժողովուրդը եւ երկիր այցելող հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Կոմիտասից ստացած ամբողջ ժառանգությանը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ