10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Զոլյանն անցավ անձնական վիրավորանքի. էլ սերժանտ, էլ ստախոս ու ջարդարար …

Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե համալսարանի շուրջ ստեղծված խնդիրը ոչ թե անձնական խնդիր է, այլ շատ կարեւոր հարց, որով պետք է տրվի այն պատասխանը, թե համալսարանը գնալու է զարգացման ճանապարհով, թե ընտրելու է կոշտ “սերժանտական” մեթոդներ: Զոլյանը հայտարարեց, թե հարցն իր լուծումը պետք է գտնի իրավական […]

Ամերիկացին խաշը մատներով է ուտում

“Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկում”  նկարազարդ գրքի հեղինակ Ռոբերտ Բեքմեն Բրին Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղում էր: Ամերիկացի ազգագրագետ լուսանկարիչ Ռոբերտի համար Կարմիրը դարձել է հարազատ մի վայր, ուր նրան սիրում են մեծ ու փոքր, որտեղ նա սպասված հյուր է: Մոտ մեկ ամիս առաջ լույս տեսած “Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկում”  գրքում  ներկայացված են Հայաստանի տարածքում գտնվող 25 եկեղեցի, մատուռ […]

ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի` բռնաբարության մեջ մեղադրանքներին ավելացել է նաեւ կավատությունը

ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանին նոր քրեական գործ է սպառնում` կրկին բռնաբարության մեղադրանքով, այս անգամ սակայն` նրա հայրենիքում: Լիլ քաղաքի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել խմբակային բռնաբարության գործով, որի մեջ մեղադրվում է նաեւ Ստրոս-Կանը, հաղորդում է “РИА Новости”-ն: Վերջերս ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, ըստ որի Ստրոս-Կանին կարող են մեղադրանք ներկայացնել  բելգիացի մարմնավաճառի խմբակային բռնաբարության, ինչպես նաեւ […]

Ամբողջությամբ փլուզվել է տան առաստաղը

Մայիսի 22-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երեւանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 28 տան առաստաղը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 28 տան առաստաղը (25 քմ): Զոհեր եւ տուժածներ չկան:Տան բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարանով: Դեպքի վայրում են գտնվել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական […]

Չիկագոն կոալիցիայից կարեւոր. Իրատես de facto

        Շախմատային այս օրերի տախտակը կառուցված էր Չիկագոյի “վրա”: Բոլորը “հաշվում” էին` կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թե` ոչ: Մանավանդ որ` ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ ասել էր` ԱՄՆ կգնամ-կգամ, կոալիցիայի հարցը վերջնական կլուծենք: Նաեւ` Չիկագո մեկնողներին նախագահականի ՙպրոտոկոլը՚ նախօրյակին արդեն իսկ զգուշացրել էր` ժամը երեքին լինել օդանավակայանում-չուշանալ: Սակայն նույն նախօրյակի երեկոյան, […]

ՕԵԿ-ում աչքալուսանք են խմել. Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին է հայտնի է դարձել,  որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձեւավորելու հարցի շուրջ: “Ժողովուրդ”-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի: “Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում […]

Հանքի պատճառով տեղափոխո՞ւմ են եկեղեցին. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի, Հայաստանում ոչնչացման եզրին է հերթական պատմամշակութային հուշարձանը` Սյունիքի մարզի Ամենափրկիչ եկեղեցին: Այն դեպքում, երբ հայերս տարիներ շարունակ պայքարում ենք Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման համար, մեր սեփական տարածքում ոչնչացնում ենք մեր եկեղեցիները: 17-18-րդ դարերի Ամենափրկիչ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական շրջանում, կառավարության որոշմամբ, նախատեսվում է տեղափոխել մարզի […]

ԱԺ պատգամավորի կինը բարձրացրել է շաքարի գինը. Հայկական ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած “2012 թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ” տեղեկանքում մի չափազանց հետաքրքիր փաստ է արձանագրված: Ըստ այդմ, համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ն ու հարցնում. ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական […]

“Ժառանգության” առաջնորդը դժգոհ է նորելուկներից. Չորրորդ ինքնիշխանություն

“Ժառանգություն” կուսակցությունը, որն իր ընտրողներին խոստանում էր ուղիղ եւ փոխաբերական իմաստներով սարեր շուռ տալ, հիմա էլ վարպետորեն դերասանություն է անում, թե իբր քաղաքական այս իրավիճակում ինքը բավականին շահեկան վիճակում է: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը: Ըստ թերթի, քաղաքական շրջանակներում, սակայն, բոլորն էլ գիտեն, որ դա կատարյալ ֆարս է, եւ իրականում “Ժառանգությունն” ու նրա լիդերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի