ՕԵԿ-ում աչքալուսանք են խմել. Ժողովուրդ
Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին է հայտնի է դարձել, որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձեւավորելու հարցի շուրջ:
“Ժողովուրդ”-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի:
“Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է “ձեւական կոալիցիայի” հիմնական ապացույց` հրաժարվելով որեւէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի “վարչապետացուն” Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է:
Թերթը նշում է, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձեւավորումը, այնքան հրճվում է “Օրինաց երկիր” կուսակցությունը: Համաձայն թերթի տեղեկությունների` ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է` “աչքալուսանք” են տալիս իրար`կրկնելով որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու”,- գրում է թերթը: