11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Ժառանգության” առաջնորդը դժգոհ է նորելուկներից. Չորրորդ ինքնիշխանություն

“Ժառանգություն” կուսակցությունը, որն իր ընտրողներին խոստանում էր ուղիղ եւ փոխաբերական իմաստներով սարեր շուռ տալ, հիմա էլ վարպետորեն դերասանություն է անում, թե իբր քաղաքական այս իրավիճակում ինքը բավականին շահեկան վիճակում է: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը: Ըստ թերթի, քաղաքական շրջանակներում, սակայն, բոլորն էլ գիտեն, որ դա կատարյալ ֆարս է, եւ իրականում “Ժառանգությունն” ու նրա լիդերը հոգեվարքի մեջ են:

Այս կուսակցության մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են, որ Րաֆֆին անցյալ շաբաթվա մեջ մի քանի անգամ հասցրել է մեկ առ մեկ առանձնազրույց ունենալ իր նախկին զինակիցներ Արմեն Մարտիրոսյանի ու Անահիտ Բախշյանի հետ` կիսվելով, որ այս նոր նախագծի մեջ, ուր քիչ չեն խառնակիչ մարդիկ, ինքն իրեն շատ օտար ու անհարմար վիճակում է զգում: Իր նախկին թիմակիցների հետ Րաֆֆին նաեւ անկեղծ խոստովանել է, որ այս իշխանությունները իրեն կարծես թեւ “պադստավկա” են անում, եւ որ ինքը դժվար թե մինչեւ նախագահական ընտրություններ կարողանա դիմանալ “Ժառանգությունում” ներդրված նոր դեմքերի գոյությանն ու նրանց տված խաղերին, որոնցից անգամ ինքը չի կարողանում գլուխ հանել:
Րաֆֆին նաեւ դժգոհել է այն բանից, որ “նորագույն” ժառանգականները շատ հաճախ են իրենից թաքուն հավաքվում, ինչպես նաեւ քեֆ-ուրախություններ կազմակերպում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ