Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առթիվ

Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս: Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության, որն իրականություն դարձավ բազմադարյան դադարից հետո: 94 տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին հանրապետությունը եւ հայրենի երկնակամարում ծածանվեց […]