09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2012

Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո

Ուիթնի Հյուսթոնի հարազատները կնկարահանվեն ռեալիթի շոուում, որը կհեռարձակվի ամերիկյան “Lifetime” հեռուստաալիքի եթերում: Շոուի գլխավոր հերոսուհին կլինի Փեթ Հյուսթոնը, ով Ուիթնիի հարսն է եւ նրա մենեջերն է եղել: Հաղորդմանը կմասնակցի Ուիթնիի դուստրը` Բոբի Քրիստինան: Բացի նրանցից, կնկարահանվեն նաեւ Ուիթնիի զարմուհին, նրա եղբայրը եւ մայրը: Հեռուստաընկերությունն արդեն ունի համապատասխան պայմանավորվածություն 10 էպիզոդ նկարահանելու համար: Շոուն առայժմ աշխատանքային […]

Մաշտոցի պուրակի ակտիվիստին տարել են ոստիկանության քննչական ծառայություն /վիդեո/

Այսօր Մաշտոցի պուրակի պաշպանների նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Այսօր առավոտյան, Բրյուսովի համալսարանի ուսանող, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանին հատուկ քննչական բաժնից մտել են համալսարան և “զրուցելու” նպատակով տարել բաժին: Նախապես չեն ներկայացրել ոչ ծանուցագիր, ոչ իրավական հիմքեր: Այս պահի դրությամբ Միքայել Նազարյանը գտնվում է հատուկ […]

Փոխնախարարի պաշտոնից հրաժարվե՞լ է

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՕԵԿ  համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Դավիթ Կարապետյանին առաջարկվել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը: Սակայն նա հրաժարվել է այդ առաջարկից, պնդելով, որ պատգամավոր է ուզում աշխատել: Հավանաբար նա կմտնի Ազգային ժողով: Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն է եղել, եւ թեկնածուների առաջադրումների ժամանակաշրջանում ազատվել է աշխատանքից, դարձել […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի բարեգործ շեյխուհուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ եւ Քուվեյթի ‘Օրինակելի մայր’ բարձրագույն կոմիտեի նախագահն է: Սերժ Սարգսյանը ողջունել է շեյխուհուն եւ նշել, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալելու անբասիր հեղինակություն վայելող այնպիսի հասարակական գործչի, ինչպիսին շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն է, ով […]

ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որ չգնա կոալիցիայի. Մանվել Բադեյան/վիդեո/

Կլինի՞ նոր կոալիցիա, թե՞ ոչ: Այսօր ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն այս  հարցին անդրադառնալով` նշեց.’’Այդ հարցը դեռեւս չի քննարկվել մեր քաղխորհրդում”: Պատգամավորի կարծիքով` ”ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որ չգնա կոալիցիայի,  բայց պետք է լսել նաեւ մնացածի կարծիքը, որը պետք է ի մի բերել: Եթե մենք ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, դրա իմաստը չեմ տեսնում, բայց կարծիքները կարող են […]

Քոքոբելյանն ու Արզումանյանը կգնան խորհրդարան

“Ազատ դեմոկրատների” քվոտայի ցուցակում անցողիկ եւ ոչ անցողիկ տեղերում որեւէ տեղաշարժ չի նախատեսվում”,-այսօր հայտարարել է “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ հավելել, որ թե կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, թե նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը կգնան նորընտիր խորհրդարան: Հիշեցնենք, որ “Ազատ դեմոկրատները” “ժառանգության”հետ համատեղ համամասնական ցուցակով մայիսի 6-ին կայացած խարհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարեցին անցողիկ 5 տոկոսի շեմը: […]

Եվրոպան` առանց Հունաստանի

Հավանականությունը, որ Հունաստանը կլքի եվրոյի գոտին, մեծանում է ժամ առ ժամ: Կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը` այս անգամ երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասի կողմից, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չի պսակվի: Իսկ դա կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց  արդյունքում կհաղթեն ձախերը, ովքեր կողմ են երկրի վարկատուների թելադրած պայմաններին, այն է` խիստ տնտեսության քայլերից զերծ մնալ, հաղորդում է “NEWSru.com’-ը: […]

Հայ տղամարդիկ սեղանը մաքրում են ու ծանրաբեռնված փորով անցնում անկողին …

Ալկոհոլը նվազեցնում է մարդու ընդհանուր նյարդային լարվածությունը,  սակայն այն անձինք, ովքեր ունեն սեռական խանգարումներ, եւ դիմում են ալկոհոլին, որպես խնդիրը փարատելու միջոց, դա կարող է բերել առավել խորը սեռական խանգարումների: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊ,ԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ խոսելով սեռական կյանքի վրա ալկոհոլի ազդեցության մասին: Նրա խոսքով՝ տղամարդու սեռական առողջության […]

Բադեյանը արմատական ընդդիմության յոթ տոկոսը համարում է զրոյական արդյունք

ՀՀԿ-ն ի զորու չէ իրականացնել այն խոստումները, որոնք տվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն տապալել է մի շարք ծրագրեր: “Ինձ հետաքրքիր է, ցանկացած մեծամասնություն, ինչ ճանապարհով էլ որ եկած լինի իշխանության, հնարավոր է, որ Հայաստանի խնդիրները լուծվեն առանց հանրային հաջողության”,-ասաց նա ու հավելեց, թե երկրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի