20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի բարեգործ շեյխուհուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ եւ Քուվեյթի ‘Օրինակելի մայր’ բարձրագույն կոմիտեի նախագահն է:

Սերժ Սարգսյանը ողջունել է շեյխուհուն եւ նշել, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալելու անբասիր հեղինակություն վայելող այնպիսի հասարակական գործչի, ինչպիսին շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն է, ով աստվածահաճո գործ է կատարում՝ թեթեւացնելով մարդկանց հոգսերը: Նախագահն ընդգծել է, որ առհասարակ շատ բարձր է գնահատում բարեգործությամբ զբաղվող մարդկանց գործունեությունը եւ կարծում է, որ ոչ միայն Քուվեյթի ժողովրդի, այլ նաեւ աշխարհի շատ ժողովուրդների կողմից շեյխուհի Ֆարիհայի նկատմամբ մեծ հարգանքն ու ակնածանքը, իրոք, հիմնավոր ու տեղին են:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-քուվեյթական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների խորը հարգանքի եւ փոխվստահության վրա:

Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ շեյխուհու այցը Հայաստան նոր էջ կբացի հաստատուն կերպով զարգացող երկկողմ հարաբերություններում:

Նշելով, որ հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին եւ շեյխուհի Ֆարիհային՝ Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության, ջերմ եւ բարյացկամ վերաբերմունքի համար:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ