Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո
Ուիթնի Հյուսթոնի հարազատները կնկարահանվեն ռեալիթի շոուում, որը կհեռարձակվի ամերիկյան “Lifetime” հեռուստաալիքի եթերում: Շոուի գլխավոր հերոսուհին կլինի Փեթ Հյուսթոնը, ով Ուիթնիի հարսն է եւ նրա մենեջերն է եղել: Հաղորդմանը կմասնակցի Ուիթնիի դուստրը` Բոբի Քրիստինան: Բացի նրանցից, կնկարահանվեն նաեւ Ուիթնիի զարմուհին, նրա եղբայրը եւ մայրը:
Հեռուստաընկերությունն արդեն ունի համապատասխան պայմանավորվածություն 10 էպիզոդ նկարահանելու համար: Շոուն առայժմ աշխատանքային վերնագիր ունի` “Հյւոսթոն ընտանիքի խրոնիկան”: Շոուի ընթացքում կցուցադրվի` ինչպես են Հյուսթոնի հարազատ մարդիկ ապրում նրա մահվանից հետո, իչպես են օգնում նրա դստերը` հաշտվել կորստի հետ:
Փեթ Հյուսթոնը հայատնել է, որ ինքն աշխատում է եւս մեկ նախագծի վրա, որին սկիզբ է դրվել դեռեւս մի քանի տարի առաջ: Այն եւս վերաբերում է Հյուսթոնի ընտանիքին, սակայն առայժմ Փեթը որեւէ մանրամասներ չի հաղորդել: