Մաշտոցի պուրակի ակտիվիստին տարել են ոստիկանության քննչական ծառայություն /վիդեո/
Այսօր Մաշտոցի պուրակի պաշպանների նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
‘Այսօր առավոտյան, Բրյուսովի համալսարանի ուսանող, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանին հատուկ քննչական բաժնից մտել են համալսարան և “զրուցելու” նպատակով տարել բաժին: Նախապես չեն ներկայացրել ոչ ծանուցագիր, ոչ իրավական հիմքեր: Այս պահի դրությամբ Միքայել Նազարյանը գտնվում է հատուկ քննչական բաժանմունքում, որտեղ նաև ներկա է նրա փաստաբանը: Դրսում Բրյուսովի համալսարանի և բնապահապան-ակտիվիստները սպասում են նրա ազատ արձակմանը’:
Henaran.am-ին հաղորդում են Մաշտոցի պուրակի պաշտպանության նախաձեռնող խմբի մամլո գրասենյակից