09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2012

ԲՀԿ-ական կաշառք բաժանողին բե՞րման են ենթարկել

Ինչպես տեղեկացրել էր  Henaran.am-ը Շենգավիթի վարչական շրջանի  Մայիսի 9-ի փողոցում  քվեարկության օրը կաշառք էին բաժանում: Որոշ տեղեկությունների համաձայն, ընտրակաշառք բաժանողը ձերբակալվել է եւ կաշառքը բաժանվում էր ի օգուտ ԲՀԿ-ի: Ոստիկանությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին ձերբակալության մասին լուրը, միայն ասացին,  որ ճշտվում են փաստերը: Փորձեցինք գլխավոր դատախազությունից ճշտգրտումներ ստանալ, բայց մամուլի խոսնակը այդպես էլ չպատախանեց Henaran.am-ի […]

” ՀԱԿ-ն էլ հասկացավ, որ շտաբը իրանց գցելա… “

Ըստ ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների՝ ձերբակալվել է եւս մեկ ԲՀԿ-ական՝ կաշառք բաժանելու համար։ Օգտատեր Անդրանիկ Թադեւոսյանը մոտ 15 րոպե առաջ կատարել է հետեւյալ գրառումը․ “Նոր ընկերս զանգեց, ասում ա իրենց ընտրատարածքում նոր մի հոգու ձերբակալել են ընտրակաշառք բաժանելու համար: Ձերբակալվածը նրա խոսքերով ևս ԲՀԿ-ից էր”։ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» դաշինքի ցուցակում ընգրկված Իզաբելլա Աբգարյանն այս գրառմանը […]

Քյաբաբային կոմբինացիա ընտրատեղամասում` փողի դիմաց լավաշ… /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցը շարունակում է թարմ տեղեկատվություն հաղորդել մայրաքաղաքի տեղամասային կենտրոններից: Շենգավիթ համայնքի թիվ 8/32 տեղամասում Henaran.am-ի տեսախցիկն ուշագրավ կադրեր է ֆիքսել: Նախ, այստեղ ընտրողների մեծ կուտակումներ էին առաջացել: Ժամը 2-ի դրությամբ ընտրատեղամասում քվեարկողների թիվը գերազանցում էր ԸՕ-ով սահմանված 15-ը: Մեր նկարահանման պահին թիվ 8/32 տեղամասային կենտրոնում էին նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի անդամները, որոնք նույնպես արձանագրեցին կուտակումների […]

Արթիկում բաժանվող նյութերը քարոզչական չէին

Արթիկում արդեն մի քանի օր է, ինչ փողոցներում, ուսհատատություններում անցորդներին բաժանվում են բուկլետներ եւ օրացույցներ: Ըստ նախաձեռնության հեղինակ Դավիթ Սահակյանի, ակցիայի նպատակն է բարձրացնել ընտրող երիտասարդի իրազեկությունը, կարեւորել նրա քվեն: “Մեկ  բուկլետում ներկայացված է քվեարկության կարգը: Կարծում եմ, որ ընտրողը լավ իմանա իր իրավունքը, ընտրախախտումներ չեն լինի: Երկրորդում ՀՀ ընտրական իրավունքին վերաբերող օրենսդրական ակտերն են”,-ասաց […]

17-ը դեռ վերակենդանացման բաժանմունքում են

Մայիսի 4-ին երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից անմիջապես հետո Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր մասնագետները կցվեցին մայրաքաղաքի այն բուժաստատություններին, ուր տեղափոխվեցին դեպքից տուժածները: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելեց բոլոր բժշկական հաստատությունները, տեղերում քննարկեց բուժման, դեղերով և բժշկական պարագաներով ապահովվածության հարցերը և առհասարակ գնահատեց բժշկական հաստատությունների պատրաստվածության աստիճանը: Բժշկական հաստատություններին հատկացվեցին […]

Դատարանները դեռ չեն որոշել. ընտրացուցակներից բողոքում են

ՀՀ դատական դեպարտամենտից Henaran.amին տեղեկացրին,  որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչեւ 15:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 9 հայցադիմում: Ներկայացնում ենք տվյալներ` ըստ դատարանների. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում: Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում […]

Հույները նոր խորհրդարան են ընտրում

Հունաստանում այսօր եւս ընտրական օր է: Եվրոպական այս երկրում արտահերթ ընտրում են երկրի նոր խորհրդարանի կազմին: Ընտրությանը մասնակցում են երկրի 9 մլն 850 հազար քաղաքացիներ: Նրանք 4 տարի ժամկետով կընտրեն խորհրդարանի 300 անդամներին 32 կուսակցություններից, հաղորդում է “Росбалт”-ը: Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով մինչեւ երեկոյան ժամը 7-ը, որից հետո կհրապարակվեն ընտրատեղամասերի մուտքերի մոտ արված հարցումների […]

14:00 դրությամբ քվեարկել է 896,568 ընտրող

ՀՀ ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը լրագրողներին ներկայացրեց քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը ժամը 14:00-ի դրությամբ` ըստ մարզերի եւ մարզկենտրոնների: Ըստ այդմ` քվեարկության է մասնակցել 896,568 մարդ, կամ  ընտրողների 35, 54 տոկոսը: Քաղաք Երեւան- 270 609 ընտրող, կամ ընտրողների 33,25 տոկոսը Արագածոտն- 47 572 , կամ`41,87  տոկոսը Արարատ- 86 160 կամ`40,65  տոկոսը Արմավիր- 65 818  կամ` 29,57 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի