09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2012

Պայթյունից տուժած երիտասարդները աղմուկ են բարձրացրել

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից տուժած երիտասարդները, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով դեռ գտնվում են հիվանդանոցներում`չեն քվեարկել շրջիկ քվեատուփերով: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը, գործող կարգի համաձայն, քվեարկության օրվանից 5 օր առաջ պիտի բուժհաստատություններում գտնվողների հայտերը ներկայացվեին: “Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի երեկոյան, այսինքն` արդեն ժամկետը ավարտվել էր”,-ասաց տիկին […]

Ժամը 17:00 դրությամբ քվեարկել է ընտրողների 51,53 տոկոսը

ԿԸՀ-ն հրապարակեց ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Մինչ այդ, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը եւս մեկ անգամ անդրադարձավ կնիքների հարցին: Նրա համոզմամբ` այն տեղամասերում են առաջացել խնդիրներ, որտեղ չեն պահպանվել տեխնիկական կանոնները: ‘’Մենք հրահանգել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի կնիքի հետ կապված այլեւս խնդիրներ չառաջանան եւ որպեսզի բացառվի կրկնակի ընտրությունը: Մինչ այժմ ԿԸՀ-ն կրկնակի ընտրության […]

ԲՀԿ-ն այլընտրանք է ՀՀԿ-ի նկատմամբ. Վ. Օսկանյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահեցմամբ ՀՀԿ-ն սովոր էր, որ ԲՀԿ-ն պետք է լինի իր կրտսեր գործընկերը, իսկ հիմա ԲՀԿ-ն ուզում է իր ուրույն տեղն ունենա խորհրդարանում: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. “ՕԵԿ-ը եղել է ՀՀԿ-ի հպատակը ու կմնա այդպիսին, իսկ ՀՀԿ-ն իրեն զգում է որպես տիրող ուժ”: Քիչ առաջ միջկուսակցական միասնական շտաբի անդամներն անդրադարձան […]

ԼՂՀ նախագահության թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտված է

Հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանան հերթական նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար թեկնածությունների առաջադրումը սկսվեց ապրիլի 20-ին եւ ավարտվեց նախօրեին` մայիսի 5-ին: Թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 30-ից մինչու հունիսի 19-ը: Անկախ ԼՂՀ-ի պատմության մեջ նախագահական 4 համազգային ընտրություններ են կայացել` 1996-ին, 1997-ին, 2002-ին եւ 2005-ին, եւ 5 խորհրդարանական ընտրություններ: Ընդ որում, դրանք բոլորն էլ […]

ԵԱՀԿ դիտորդները կխոսեն վաղը

Henaran.am-ի թղթակիցը, որը շրջում է մայրաքաղաքի տարբեր տեղամասերով, զրուցել է Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային դիտորդների հետ: Առավոտյան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ Ժակլին Մուլդերսը  մեր թղթակցի հետ զրույցում իր դիտարկումների մասին չի նշել, միայն ասել է, որ շրջում են տարբեր տեղամասերով եւ ինչ նկատում են, արձանագրում են: “Դրա մասին տեղյակ է պահվում մեր կազմակերպությանը: Վաղը` ժամը 2-ին, […]

Էքզիթ-փոլի արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո

“Gallup international association” այսօր էքզիթ-փոլ է անելու: Այս մասին պայմանագիրն այսօր ստորագրվեց “Արմենիա” հեռուստաընկերության եւ “Gallup international association” հետազոտությունների կենտրոնի միջեւ: Սոցիոլոգիական հարցումը կիրականացվի Երեւանում եւ ՀՀ մարզերում: Ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզել  մինչ արդյունքների պաշտոնական հրապարակումը, տեղեկանալ էկզիթ-փոլի արդյունքներին: Henaran.am-ը զրուցել է էքզիթ-փոլն իրականացնող հարցավարների հետ եւ հետաքրքրվել, թե մարդիկ արդյոք պատրաստակամ են պատասխանել հարցին, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի