16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն այլընտրանք է ՀՀԿ-ի նկատմամբ. Վ. Օսկանյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահեցմամբ ՀՀԿ-ն սովոր էր, որ ԲՀԿ-ն պետք է լինի իր կրտսեր գործընկերը, իսկ հիմա ԲՀԿ-ն ուզում է իր ուրույն տեղն ունենա խորհրդարանում: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. “ՕԵԿ-ը եղել է ՀՀԿ-ի հպատակը ու կմնա այդպիսին, իսկ ՀՀԿ-ն իրեն զգում է որպես տիրող ուժ”:

Քիչ առաջ միջկուսակցական միասնական շտաբի անդամներն անդրադարձան իրենց խոսքով` մասսայական ընտրախախտումներին, որոնք արձանագրել էին, եւ շեշտեցին, որ օրենքը խախտողները հավասար պետք է պատժվեն:

ԲՀԿ-ին հիմա որտե ՞ղ կտեսնենք. ընդդիմադիր դաշտո ՞ւմ թե ՞ կոալիցիայում հարցին, Օսկանյանը պատասխանեց.

“ԲՀԿ-ն այլընտրանքային է իշխող կուսակցության նկատմամբ: Մենք հիմա համագործակցում ենք ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ, իսկ այս պահին գրանցում ենք ընտրախախտումները”:

“Ժառանգության” այն հայտարարությունը, թե միասնական շտաբի անդամները, բացի ՀԱԿ-ից, կաշառք են բաժանել, վերջիններիս կողմից որակվեց որպես սադրանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ