Էքզիթ-փոլի արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո
“Gallup international association” այսօր էքզիթ-փոլ է անելու: Այս մասին պայմանագիրն այսօր ստորագրվեց “Արմենիա” հեռուստաընկերության եւ “Gallup international association” հետազոտությունների կենտրոնի միջեւ:
Սոցիոլոգիական հարցումը կիրականացվի Երեւանում եւ ՀՀ մարզերում: Ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզել մինչ արդյունքների պաշտոնական հրապարակումը, տեղեկանալ էկզիթ-փոլի արդյունքներին:
Henaran.am-ը զրուցել է էքզիթ-փոլն իրականացնող հարցավարների հետ եւ հետաքրքրվել, թե մարդիկ արդյոք պատրաստակամ են պատասխանել հարցին, եւ արդյոք չեն խուսափում հայտնել, թե ում օգտին են քվեարկել:
Քաղաքացիների մի մասը` հայկական մենթալիտետից ելնելով, ինչպես փոխանցեցին մեր զրուցակիցները, խուսափում են հայտնել` ում են ընտրել, սակայն քաղաքացիների մյուս մասը, հարցում անցկացողների փոխանցմամբ, պատասխանում է առանց որեւէ խնդրի:
Էքզիթ-փոլի արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո: