09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2012

Գելի “կծիկը” տանում է դեպի Ալիկ Սերգեյիչ.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի  տեղեկություններով,  ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են, ինչի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: Թերթը հիշեցնում է, որ Գաբրիելյանն իր ենթակաների հետ միասին զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Ըստ թեթրի, այս  գործի “կծիկն” այնքան է բացվել, որ հասել է մինչեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, […]

Հրայր Թովմասյանը “ախպերացել” է ԴԱՀԿ-ի Միհրանի հետ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում հայտնի է իր արտոնյալ անկախ պահվածքով: Արդարադատության նախարարությունում նա իր ազդեցությամբ երկրորդ, եթե ոչ առաջին մարդն է: Պատահական չէ, որ նախարար Հրայր Թովմասյանը նշանակվելու պահից որոշակի զգուշավորությամբ 1 վերաբերվել Միհրան Պողոսյանին: Դրա հիմքը նաեւ վերհուշն է նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մասին, որը պաշտոնանկ արվեց […]

Հայկական կողմը կպատասխանի Ալիեւին

Ապրիլի 3-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կայացել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 2-րդ նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ եւլույթով ողջունել մասնակիցներին, տեղեկացնում է “Trend”-ը: Ալիեւն իր ելույթում  նշել է, որ Բաքվի նպատակն է դառնալ զարգացած երկիր: Իսկ Եվրամիությունը տնտեսական եւ իրավական համագործակցության լավագույն օրինակն է”: Սակայն նա չի բավարարվել միայն […]

ԵՊՀ-ում դանակահարված ուսանողներից մեկին վիրահատել են

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Henaran.am-ի  հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ համալսարանում տեղի ունեցած դանակահարությունը կապ ունի իր աշխատակազմի ղեկավարի հետ: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, այսօր` ապրիլի 4-ին կեսօրին մոտ, համալսրանի ճեմասրահում, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի Ալիկ Ղարիբյանին պատկանող պատճենահանման կետի աշխատողները դանակահարել են 3 ուսանողի: “Պարզապես պատճենահանման կետի աշխատողի բարեկամն է եղել ուսանողներից մեկը, […]

Մադոննայի նոր գովազդային տեսահոլովակն արգելել են ցուցադրել /վիդեո/

“Truth of Dare” բուրմունքի գովազդն արգելված է`ամերիկյան “ABC” հեռուստաընկերության ղեկավարությունն այն չափից դուրս բաց է համարում: Նրան առաջարկել են որոշ փոփոխություններ մտցնել տեսահոլովակի մեջ, իսկ մինչ այդ դրա ցուցադրությունը կարգելվի: Պահանջների մեջ մտնում է, օրինակ, Մադոննայի կրծքերի փակելը, ինչպես նաև անհրաժեշտ է կորսետով ծածկել նրա հետույքը: Եվ նույնիսկ այդ դեպքում տեսահոլովակը ցուցադրելու են միայն երեկոյան […]

Վարդան Օսկանյանն ուզում է նախագահ դառնալ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը  վերջերս անդամակցած  Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առայժմ ոչ այնքան բացահայտ, բայց արդեն նկատելի ամբիցիաներ է ցուցաբերում: Բացի այն, որ նա փորձում է իր շուրջը ձեւավորել եւ իրենով պայմանավորել ԲՀԿ-ի լեյտմոտիվը, նախկին արտգործնախարարը հեռուն գնացող հայտարարություններ էլ է անում: Խոսքը ոչ թե նրա վերջին ընդդիմադիր քաղաքական գնահատականների մասին է, այլ այդ գնահատականների […]

Աշխարհի ամենածեր կույսը /ֆոտո/

Կլարա Միդմորը 105 տարեկան է եւ նա աշխարհի ամենածեր “աղջիկն” է: Նա վստահ է, որ իրեն հաջողվել է այդքան երկար ապրել հենց սեռական կյանքից զերծ մնալու շնորհիվ: “Ես երբեք սեքսով զբաղվելու ցանկություն չեմ ունեցել: Ոչ մի անգամ ընկեր չեմ ունեցել: Եվ դրա համար չեմ փոշմանել: Հարաբերությունները չափազանց բարդ են”,- պատմել է Կլարան լրագրողներին: Նա ծնվել […]

Փեսային պաշտպանելու պատճառով զոքանչին 5 տարվա ազատազրկում է սպառնում

Ռուսաստանում քննվում է քրեական գործ կնոջ հանդեպ, ով հարձակվել է ոստիկանների վրա: Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, երբ ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են մի մեքենա, որի ղեկին խմած տղամարդ է եղել: Վարորդի կողքին նստած է եղել նրա զոքանչը, ով անմիջապես սկսել է պաշտպանել իր փեսային: Որպեսզի խանգարի ոստիկաններին` խմած տղամարդուն բաժին տանել, զոքանչը նստել […]

Պամելա Անդերսոնը բացարձակ ազատություն է տվել

“Playboy”-ի աստղը որդիներին ազատություն է տվել: Պամելան, պարզվում է, այնքան էլ խիստ մայրիկ չէ: Ամերիկյան սեքս-խորհրդանիշը խոստովանել է, որ որդիներին դաստիարակելիս նախ իր կանխազգացումներին է հետևում: Տղաները 13 եւ 15 տարեկան են, եւ թե կոնկրետ ինչ կանխազգացումների մասին է խոսքը, Պամելան չի նշել: Փոխարենը խոստովանել է, որ չի վախենում, եթե հանկարծ իր տղաները ալկոհոլ կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված