09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2012

ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած ‘Զինապարտության մասին’ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ‘ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին’, ‘ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին’ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ‘Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին’ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, ‘Վարչական իրավախախտումների վերաբերյալ […]

ՊՆ-ն նախագահին ներկայացրել է ռազմական ոստիկանության պետի թեկնածուին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանը շուտով ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու: Ըստ մեր տեղեկությունների, պաշտպանության նախարարարությունից  հանրապետության նախագահին առաջարկել են նրա թեկնածությունը, քանի որ  միայն նա կկարողանա այդ գերատեսչությունը ղեկավարել: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն,  ՌՈ նախկին պետ Արմեն  Տեր-Սահակյանին այդ պաշտոնից ազատեցին օրերս`  ոգելից խմիչքների նկատմամբ հակում […]

Հարի Փոթերի մասին գիրքն ավելի լավ է գովազդվում, քան հայ մանկագիրների ստեղծագործությունները

Հայ մանկագիրները գտնում են, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, վատ վիճակում չէ մանկագրությունը, սակայն մտահոգված են, որ չկան իրենց գործը շարունակողներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին մանկագիրներ Երվանդ Պետրոսյանը եւ Լիպարիտ Սարգսյանը` խոսելով Հայաստանում մանկական գրականության խնդիրների, մանուկների համար ստեղծագործող երիտասարդ տարիքի մանկագիրների բացակայության եւ այլ խնդիրների մասին: Նրանց խոսքով`այդ  ժանրն ամենաբարդն է, քանի որ անհրաժեշտ […]

Ստորագրվել է առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգը

 “Լրագրողներ հանուն ապագայի” հասարակական կազմակերպությունը պատրաստել է “Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգ”, որի առաջին բաց քննարկումը տեղի ունեցավ մարտի 30-ից ապրիլի 1-ը Աղվերանում ԼՀԱ-ի կողմից կազմակերպված “Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում” խորագրով դասընթացի ժամանակ: Կանոնակարգը որոշ խմբագրումներից հետո` ապրիլի 1-ին, ստորագրվեց մասնակից 18 լրագրողների կողմից: Ըստ ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի` “Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգը” պատրաստվել է կազմակերպության […]

Մաշտոցի պուրակ` “Real politic”

‘’Մեր շարժումն ապակուսակցական է, բայց ոչ ապաքաղաքական, իսկ կրպակները ավելի շատ խորհրդանիշ են, որի հիմքում սահմանադրական կարգի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարներն են ’’ ,-  Henran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մաշտոցի այգու քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Գոռ Հակոբյանը: Նրա խոսքով` իսկական քաղաքականությունը Մաշտոցի պուրակում է տեղի ունենում, դա մի հարթակ է, որտեղ բարձրացվում են հայության լայն […]

Ինքնաթիռը վայրէջք է կատարել` շնորհիվ 80-ամյա կնոջ

Շնորհիվ ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի 80-ամյա բնակչուհու` փոքրիկ ինքնաթիռը, որով նա շրջագայում էր  81-ամյա ամուսնու հետ, վայրէջք է կատարել: Այն բանից հետո, երբ ամուսինը, ով ղեկավարում էր ինքնաթիռը, կորցնում է գիտակցությունը, 80-ամյա կինը,  ռադիոյով օգնություն է կանչում: Նահանգի հյուսիս-արեւելքում գտնվող օդանավակայանից նրան օգնության է գալիս մեկ այլ ինքնաթիռ: 2-րդ ինքնաթիռի  օդաչուն  ցուցումներ է տվել ծեր կնոջը` […]

Միայն ագռավներն ու ճնճղուկները

Ներկայումս  Կարմիր գրքում գրանցված 110 տեսակի թռչուն ունենք, այսօր լրագրողներին հայտնեց ‘’Էկոլոգիական-հասարակական’’ դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով` գիշատիչ թռչուններից սապան, որը գրանցված է ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային Կարմիր գրքում, 50 հազար եվրոյով դուրս է բերվել Իրան:Իսկ ուրբանիզացիայի գործոնի բարձրացմամբ, շատ թռչուններ էլ  հեռացել են, այդ թվում` սպիտակագլուխ անգղը, որն այստեղ չի կարողանում կեր […]

Ի վերջո նախկին տղամարդուն թույլատրել են մասնակցել “Միսս տիեզերք”-ին

Մոդել Ջենա Տալակովան, ով մի քանի տարի առաջ վիրահատության միջոցով փոխել է սեռը, հնարավորություն է ստացել մասնակցել “Միսս տիեզերք. Կանադա” գեղեցկության մրցույթին: Նման որոշում են ընդունել մրցույթի կազմակերպիչները, որոնք համարել են , որ 23-ամյա Ջենան համապատասխանում է բոլոր պահանջվող չափանիշներին: Թե ինչ արձագանք է տվել նախկին “Միսս Վանկուվեր” Ջենան այս որոշմանը, դեռեւս հայտնի չէ: Նա […]

Գվինեթ Փելթրոուն` Պիկասսոյի մուսայի դերում

Կարլոս Սաուրի նոր` “33 օր” ֆիլմը Պաբլո Պիկասոյի մասին է: Ֆիլմում Գվինեթ Փելթրոուն կխաղա Դորա Մաարին` Պիկասոյի սիրուհուն և մուսային: Նկարչի դերում հանդես կգա Անտոնիո Բանդերասը: Դորա Մաարը Պիկասոյի ընկերուհին եւ ոգեշնչողն է եղել 9 տարի շարունակ: Նրա ստեղծագործության մեջ նա հավերժ մնաց իբրև “լացող կինը”` ընդմիշտ տխրող: Նկարչի հետ բաժանումից հետո Մաարը ծանր սթրես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված