ԵՊՀ-ում դանակահարված ուսանողներից մեկին վիրահատել են
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ համալսարանում տեղի ունեցած դանակահարությունը կապ ունի իր աշխատակազմի ղեկավարի հետ:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, այսօր` ապրիլի 4-ին կեսօրին մոտ, համալսրանի ճեմասրահում, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի Ալիկ Ղարիբյանին պատկանող պատճենահանման կետի աշխատողները դանակահարել են 3 ուսանողի:
“Պարզապես պատճենահանման կետի աշխատողի բարեկամն է եղել ուսանողներից մեկը, ես չեմ կարող ասել պատճառը որն է, ոստիկանությունը զբաղվում է”,-ասաց Ա. Սիմոնյանը:
Տուժողները մորաքրոջ տղաներ են` Սարգիս Նազարեթյանն ու Գոռ Խաչատրյանը: Սարգիսը միջազգային հարաբերությունների ֆակուլետում է սովորում, եւ ըստ ռեկտորի, դեկանը նրան լավ է բնութագրում: “Մյուսի մասին չեմ կարող ասել, առաջին պահից զբաղվեցինք նրանց առողջական խնդիրներով”,-ասաց Սիմոնյանը:
Սարգիս Նազարեթյանի վերքը լյարդի շրջանում է, նրան վիրահատել եւ եւ վերակենդանացման բաժնում է: Գոռ Խաչատրյանի վնասվածքն էլ է լյարդի շրջանում, բայց վերքը այնքան էլ ծանր չէ, եւ Գոռը հիվանդասենյակում է: “Խոսել ենք նաեւ ծնողների հետ, այս պահին կարեւորը նրանց առողջությունն է”,-ասաց ԵՊՀ ռեկոտորը: