17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Փեսային պաշտպանելու պատճառով զոքանչին 5 տարվա ազատազրկում է սպառնում

Ռուսաստանում քննվում է քրեական գործ կնոջ հանդեպ, ով հարձակվել է ոստիկանների վրա:

Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, երբ ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են մի մեքենա, որի ղեկին խմած տղամարդ է եղել: Վարորդի կողքին նստած է եղել նրա զոքանչը, ով անմիջապես սկսել է պաշտպանել իր փեսային: Որպեսզի խանգարի ոստիկաններին` խմած տղամարդուն բաժին տանել, զոքանչը նստել է ոստիկանների մեքենայի վրա եւ հրել իրեն մոտենալ փորձող ոստիկանններին: Որոշ ժամանակ անց կինը ատամներն է գործի դրել` կծելով իրավապահներին:

Ոստիկանները ստիպված են եղել օգնության կանչել իրենց գործընկերներին, եւ միայն այդ ժամանակ, համատեղ ջանքերով նրանց հաջողվել է ձեռնաշղթա հագցնել կատաղած կնոջը:

Սակայն բաժնում էլ կինը չի հանգստացել եւ հայհոյանքների տարափ է թափել ոստիկանների հասցեին: Այժմ կնոջը մեղադրում են օրենքի ներկայացուցիչների վրա հարձակվելու եւ նրանց հայհոյելու մեջ: Կնոջը մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ