23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկական կողմը կպատասխանի Ալիեւին

Ապրիլի 3-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կայացել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 2-րդ նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ եւլույթով ողջունել մասնակիցներին, տեղեկացնում է “Trend”-ը:

Ալիեւն իր ելույթում  նշել է, որ Բաքվի նպատակն է դառնալ զարգացած երկիր: Իսկ Եվրամիությունը տնտեսական եւ իրավական համագործակցության լավագույն օրինակն է”: Սակայն նա չի բավարարվել միայն իր երկրի “պայծառ ապագայի” մասին ելույթով:

Ինչպես  Henaran.am-ի հետ զրույցում նշեց հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը, Ալիեւն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին` մի շարք խեղաթյուրված ձեւակերպումներով` “փախստականներ”, “գրավյալ տարածքներ”:

Հայկական պատվիրակության անդամները` ղեկավար Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, արդեն պատրաստել են բաց նամակ` ուղղված Եվրանեսթին մասնակցող բոլոր պատվիրակությունների անդամներին, այդ թվում` Եվրախորհրդարանի պատգամավորներին, որում կներկայացվի հայկական կողմի դժգոհությունը Ալիեւի անպատասխանատու ելույթի կապակցությամբ:

Ավելի վաղ հայկական կողմը բաց նամակով դիմել էր Եվրանեսթի ղեկավարությանը, երբ պարզ էր դարձել, որ հաջորդ լիագումար նիստը տեղի է ունենալու Բաքվում` հիմնավորելով, թե ինչու չէ դա նպատակահարմար: Ցավոք, Ալիեւի այսօրվա ելույթը հիմնավորեց հայկական  պատվիրակության կանխատեսումները:

Հայկական կողմը` իբրեւ դեմարշ,  նաեւ չի մասնակցի այսօր Միլլի Մեջլիսի նախագահի կողմից կազմակերպված պաշտոնական  ճաշկերույթին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ