10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2012

Հաշմանդամները ընտրելու խնդիր ունեն

“Այս տարվա ընտրությունները մատչելիության առումով կտարբերվեն մնացած բոլոր ընտրություններից: Մոտ չորս տոկոսով էլ այս տարի առաջընթաց կլինի, կբարելավենք ցուցանիշները: Ցավալին այն է, որ դանդաղ ենք առաջ գնում”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Փարոս” ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը`անդրադառնալով հաշմանդամների ընտրության մասնակցության իրավունքին: Սակայն սա դեռ չի նշանակում, թե խնդիրը լուծվել է: “Մենք ընդհանուր առմամբ պատրաստ չենք ընտրություններին: 2003-ի […]

Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափեց ԲՀԿ-ի քայլին գնահատական տալ

“Առաջատար դեմքերը պետք է պատասխանատվություն հանձն առնեն այդ չափանիշների իրականացման համար”,-այսօր անդրադառնալով ազատ եւ արդար ընտրությունների անցկացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով միասնական նախընտրական շտաբի կազմավորման մասին հայտարարությանը, “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանն ասել է “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Քանի դեռ չկա առաջին դեմքերի ստորագրությունը, իշխող կոալիցիան  հայտնի հուշագրի շրջանակներում շարունակում է գոյություն ունենալ իր բոլոր […]

Ես միշտ էլ պահեստային տարբերակով կարող եմ հանդես գալ, եթե … Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց իր նախագահի թեկնածությունը

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր նա ասաց “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ: Հարցին, թե դուք մեկ տարի առաջ հայտարարել եք, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն չունեք, ուժի մեջ է այդ հայտարարությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. ”Դա ամբողջական հղման արտաբերումը չէ: Ես ասել եմ, որ իմ նախընտրությունը այն […]

Իրականում քաղաքացին ուզում է ապամոնտաժել հանցավոր սեփականությունը

Ճիշտ է` գործընթացը կոչվում է ընտրություններ, սակայն հիմնական հարցը`այլ որակի կյանք ընտրելը, դուրս է մնում ընտրությունների համակարգից, հիմնական քաղաքական ուժերը մնում են հավատարիմ նույն արժեհամակարգին, եւ չեն ուզում փոխել նյութապաշտ համակարգը: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով` ընտրությունների նկատմամբ միասնական վերահսկողական շտաբ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքական […]

Արամ Մանուկյանը չէր լսել Սուքիասյանի շտաբի բաժանած ընտրակաշառքի մասին

ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀԱԿ-ը աշխատելու է մարդաշատ հավաքների ուղղությամբ: Անձամբ Արամ Մանւոկյանը “տնետուն” ծրագիրն է իրականացնելու: Նրա խոսքով, նա մեկ առ մեկ մտնելու է իր ընտրատարածքի ընտրողների բնակարանները: ”Արաբկիրում 3 հազար տուն եմ այցելելու, բազմոցային եւ խոհանոցային ընդդիմության հետ հանդիպելու եմ […]

Իսկ ո՞վ է մեր վաղվա քաղաքացին ու վաղվա մտավորականը

՛՛Ես  չեմ հասկանում, երբ քաղական ուժերը ասում են՝ մենք պիտի հաղթենք,այդ  ու՞մ պիտի հաղթենք,  մի տեսակ վանող բան կա այդ կոչի մեջ, եթե պիտի հաղթի, այդ ժողովուրդը պիտի հաղթի՛՛,- այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը՝ խոսելով կուսակցականացված մտավորականների ու քարոզարշավի մասին: Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանում քաղաքական կյանքը չի հասել պրոֆեսիոնալ […]

Իրանը հակահարված է տալիս եվրոպական պատժամիջոցներին

Իրանը դադարեցրել է նավթ արտահանել Հունաստան: Այդ մասին հայտարարել է Իրանի  նավթի նախարար Ռուստամ Քաշեմին, տեղեկացնում է “AFP”-ը: Քաշեմին հայտնել է, որ արտահանումը դադարեցվել է, քանի որ Եվրոպան արգելք է սահմանել իրանական ածխաջրածինների գնման վրա, որը կսկի գործել այս տարվա հուլիսից: Նավթի նախարարը նշել է, որ ներկա պահին Իրանը որեւէ խնդիր չունի` կապված նավթի կամ […]

Նախագահը խաղացել է երեխաների հետ /վիդեո/

Ավելի քան 30 հազար  մեծահասակներ եւ երեխաներ են Զատկի տոնին այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկնոջը: Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, Սպիտակ տան հարավային մասում տեղի է ունեցել ավանդական մանկական տոնը` Զատկի հավկիթներ գլորելով, սպորտային խաղեր խաղալով, գրքեր կարդալով, ուտեստներ պատրաստելով, կրկեսային համարներով եւ երաժշտական կատարումներով: Այս ավանդույթն ԱՄՆ-ում ձեւավորվել է դեռեւս 1878-ն`ԱՄՆ 19-րդ […]

“Ժառանգությունը” մեծամասնություն էր, բայց ինչ օգուտ

Այսօր 4-րդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան վարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 131 պատգամավորից ներկա էր 5-ը, որից 3-ը “Ժառանգություն” խմբակցությունից / Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Անահիտ Բախշյանը կազմ պատրաստ զբաղեցրել էին իրենց տեղերը/ , 2-ը` ՀՀԿ-ից:  ԱԺ կանոնակարգի համաձայն, քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ ժամը 15-ը: Սակայն հաշվի առնելով նախընտրական տրամադրությունամենայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի