Նախագահը խաղացել է երեխաների հետ /վիդեո/
Ավելի քան 30 հազար մեծահասակներ եւ երեխաներ են Զատկի տոնին այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկնոջը:
Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, Սպիտակ տան հարավային մասում տեղի է ունեցել ավանդական մանկական տոնը` Զատկի հավկիթներ գլորելով, սպորտային խաղեր խաղալով, գրքեր կարդալով, ուտեստներ պատրաստելով, կրկեսային համարներով եւ երաժշտական կատարումներով: Այս ավանդույթն ԱՄՆ-ում ձեւավորվել է դեռեւս 1878-ն`ԱՄՆ 19-րդ նախագահ Ռեզերֆորդ Հեյզի օրոք:
Սպիտակ տան պատշգամբից ողջունելով հյուրերին` Օբաման հայտարարել է տոնական միջոցառման սկիզբը` խոտերի վրա գդալներով հավկիթները գլորելը, եւ հետո հայտարարել է հաղթողի անունը: Այնուհետեւ նախագահը կարճ ժամանակով միացել է տիկնոջը` Միշելին, եւ դուստրերին` Մալիին եւ Սաշային, ովքեր երեխաների համար գրքեր են ընթերցել, իսկ հետո երեխաների հետ բասկետբոլ է խաղացել եւ հրումներ կատարել:
“Այժմ ես ինձ ամբողջովին ձգված եմ զգում, “-նշել է Օբաման` Օվալաձեւ աշխատասենյակ մտնելիս, որտեղ նրան սպասվում էին բանակցություններ Բրազիլիայի նախագահի հետ: