24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրականում քաղաքացին ուզում է ապամոնտաժել հանցավոր սեփականությունը

Ճիշտ է` գործընթացը կոչվում է ընտրություններ, սակայն հիմնական հարցը`այլ որակի կյանք ընտրելը, դուրս է մնում ընտրությունների համակարգից, հիմնական քաղաքական ուժերը մնում են հավատարիմ նույն արժեհամակարգին, եւ չեն ուզում փոխել նյութապաշտ համակարգը: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով` ընտրությունների նկատմամբ միասնական վերահսկողական շտաբ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքական կյանքը ճեղքվածք է ստացել, եւ իրավիճակը փոխվել է:

‘’Հայաստանյան նյութապաշտ քաղաքական ուժերը տրոհվել են երեք մասի, եւ դժվար է կանխորոշել, թե րանց միջեւ ինչ տեսակի բախում է լինելու: Հայաստանում սպասվում են ինտենսիվ զարգացումներ, որոնք հիմնականում արտաքին ազդեցության ներքո են լինելու’’,- կարծիք հայտնեց բանախոսը:

Ըստ Ա.Մանուչարյանի, Հայաստանի համար պայքար է գնում: Ներկայումս Հայաստանը` ի դեմս իշխող կուսակցության եւ ‘’Ժառանգության’’ գտնվում է արեւմտյան` անգլո-սաքսոնական ազդեցության ներքո, սակայն Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը, եւ ռուսական ազդեցության ներքո են գործում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, եւ մասամբ`  ՀԱԿ-ը:

Անդրադառնալով Մաշտոցի պուրակում քաղաքացիական նախաձեռնությունների պայքարին, բանախոսը կարծիք հայտնեց, որ Մաշտոցի պուրակը իրականում խորհրդանիշ է, իրականում քաղաքացիները ցանկանում են ապամոնտաժել հանցավոր սեփականությունը:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի հետ կապված զարգացումներին, Ա.Մանուչարյանը կարծիք հայտնեց, որ առայժմ եղած ձեւաչափով չի լինելու հեռանկար այդ հարցում: Միակ հեռանկարային զարգացումը, որը բեկում կմտցներ հիմնախնդրի մեջ, դա այն է, որ հասարակությունները կարողանան միմյանց հետ խոսել, քանի որ երկու երկրների նախագահներն արդեն ասել են միմյանց ողջ ասելիքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ