24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափեց ԲՀԿ-ի քայլին գնահատական տալ

“Առաջատար դեմքերը պետք է պատասխանատվություն հանձն առնեն այդ չափանիշների իրականացման համար”,-այսօր անդրադառնալով ազատ եւ արդար ընտրությունների անցկացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով միասնական նախընտրական շտաբի կազմավորման մասին հայտարարությանը, “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանն ասել է “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

“Քանի դեռ չկա առաջին դեմքերի ստորագրությունը, իշխող կոալիցիան  հայտնի հուշագրի շրջանակներում շարունակում է գոյություն ունենալ իր բոլոր սահմանումներով”,-շեշտել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ ազատ ու արդար ընտրությունների ապահովման հրամայական հիմնական փաստաթուղթը ՀՀ Սահմանադրությունն է, մնացածը` միջկուսակցական համաձայնագրեր եւ այլն,  խորացնում են Սահմանադրության այդ պահանջը :

Րաֆֆի Հովհաննիսյանը ցավ է հայտնել, որի փաստաթուղթը ստորագրել են ոչ թե ընտրությունների մասնակից ինը քաղաքական ուժերը, այլ չորսը` “Ժառանգությունը”, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն:

Անդրադառնալով ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակին, Րաֆֆի Հովհաննիսյանը ցավ է հայտնել, որ դրան միացել են միասնական շտաբի հայտարարությունն ստորագրած չորս ուժերից միայն երեքը:

Հիշեցնենք, որ այս նամակի տակ ԲՀԿ-ն չի ստորագրել: Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափել է գնահատական տալ այս փաստին: Մասնավորապես, Henaran.am -ի հարցին, թե ինչի մասին է խոսում հանգամանքը, որ ԲՀԿ-ն չի ստորագրել ոստիկանապետին ուղղված նամակն այն դեպքում, երբ արդեն իսկ հայտարարվում է, որ ընտրողների ցուցակներն ուռճացված են,  Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է.”Չեմ կարող ասել”:

Նշենք, որ երեկ նույն հարցը Henaran.am-ն ուղղել էր նաեւ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանին, որը նույնպես խուսափողական պատասխան էր տվել` նշելով, թե կարեւորն այն է, որ միասնական շտաբ է ստեղծվում, իսկ այլ հարցերի շուրջ առանձին քաղաքական ուժերի դիրքորոշման մասին ինքը չի կարող խոսել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ