Արամ Մանուկյանը չէր լսել Սուքիասյանի շտաբի բաժանած ընտրակաշառքի մասին

ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀԱԿ-ը աշխատելու է մարդաշատ հավաքների ուղղությամբ:
Անձամբ Արամ Մանւոկյանը “տնետուն” ծրագիրն է իրականացնելու: Նրա խոսքով, նա մեկ առ մեկ մտնելու է իր ընտրատարածքի ընտրողների բնակարանները: ”Արաբկիրում 3 հազար տուն եմ այցելելու, բազմոցային եւ խոհանոցային ընդդիմության հետ հանդիպելու եմ տներում”,-ասաց Մանուկյանը: Թեկնածուի համոզմամբ, այդ ծրագիրը ջեմ բաժանելուց կամ խոստում շռայլելուց ավելի լավ է”:
Պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ-ը խոսում է կոռուպցիայի, ընտրակաշառքի դեմ, բայց ՀԱԿ-ից` Սարիբեկ Սուքիասյանը ընտրակաշառք է բաժանում, Մանուկյանը զարմացավ եւ հայտարարեց, որ առաջին անգամ է լսում: Փոխելով թեման` նա շարունակեց խոսել այլ ընտրատարածքներում բաժանվող կաշառքների մասին` ասֆալտապատւմ, հեռախոսների, ջեմի եւ դրամի բաշխում: