Եվրոտեսիլի գործադիր կառավարիչը հիասթափված է հայերի կայացրած որոշումից

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ‘Եվրատեսիլ‘ երգի մրցույթին: Այսօր այդ մասին Հանրային Հեռուստատեսությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը: Հիշեցնենք, որ Բաքվում Եվրատեսիլին մասնակցության վերաբերյալ հայ հասարակության կարծիքը կիսվել էր: Հայաստանից ՝ Բաքվի Եվրատեսիլին մասնակցի հիմնական թեկնածուներ էին համարվում Դորիանսն ու Լուսիա մունը, ովքեր նաեւ իրենց երգերն էին պատրաստել Եվրատեսիլի համար ու ներկայացրել հանրության դատին: […]