12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

“Ինչու չեն վստահում Լեւոն Տեր-Պետրոսյանին …”

 

Լուսանկարը` mediamax-ի

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում ՀԱԿ առաջնորդ Լեւոն ՏԵր-Պետրոսյանը բարկացել է, քանի որ չեն կարողանում “լեզու” գտնել եւ կազմել համամասնական ցուցակը: Նա առաջարկել է երեք տարբերակ` ցուցակը կազմում է քաղխորհուրդը, կազմվում է 4 հոգու կողմից կամ էլ միայնակ ինքն է կազմում:

“Բայց լավ կլինի, որ երրորդ տարբերակին չթողնենք, թե չէ շատ խիստ կլինեմ”,-ասել է առաջնորդը:  Առաջնորդի բարկությունը մեղմացրել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել  Հայրապետյանը :

Նա ՀԱԿ-ի իր գործընկերներին ամոթանք է տվել` ասելով, որ ինչու չեն վստահում Լեւոն Տեր-Պետրոսյանին:  “Այս մարդը մեզ իր հետեւից տանում է, մենք պիտի իրար հարգենք”,-ասել է նա:

Henaran.am-ի աղբյուրների փոխնացմամբ, նիստից հետո նրան կանչել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Միքայելին ասել, որ ինքը հաստատ կլինի ՀԱԿ համամասնական ցուցակում, եւ 11-րդ համարն է լինելու:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ