05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գաղթականի ընտանիքում ծնված Սարկոզին բողոքում է գաղթականներից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայում չափից շատ են գաղթականները, հաղորդում է “AFP”-ը:

Նախագահի խոսքվ` գաղթականների ինտեգրացիայի համակարգը գնալով ավելի ու ավելի վատ է աշխատոում, քանի որ կառավարությունը չի կարողանում նրանց համար բնակավայր, աշխատանք եւ դպրոցներ  ապահովել:

Սարկոզին կրկնել է իր նախընտրական խոստումը` կիսով չափ կրճատել գաղթականների թիվը:

Հիշեցնենք, որ փետրվարին Սարկոզին հայտարարել էր, որ առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նա կարծիք էր հայտնել, որ 2-րդ անգամ չառաջադրվելը կնշանակի հրաժարվել իր պարտականություններից. “Ես դեռեւս ասելիք ունեմ ֆրանսիացիներին”,- հայտարարել է Սարկոզին:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 1-ին փուլը կկայանա 2012-ի ապրիլի 22-ին: Սպասվում է, որ նաեւ 2-րդ փուլի անհրաժեշտություն կլինի, որը տեղի կունենա մայիսի 6-ին: Ըստ փետրվարին անցկացրած հարցումների` Սարկոզին  զիջում է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդին:

Նշենք, որ ինքը` Նիկոլա Փոլ Ստեֆան Սարկոզի դե Նաժի Բոկսան, ծնվել է Փարիզում` հունգարացի գաղթականի եւ հրեական ծագումով ֆրանսուհու ընտանիքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ