15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ով պետք է գնահատի ոստիկանին. ոստիկանապետը պահանջում է վերափոխվել

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում  է ունեցել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Անդրադառնալով ոստիկանության բաժինների գործունեությանը` ոստիկանության պետը նշել է, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների, մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, ընդգծեց Վլադիմիր Գասպարյանը, դեռեւս լուրջ անելիքներ կան ֆունկցիոնալ պարտականությունների կատարման որակի եւ արդյունավետության բարձրացման, մասնագիտական ունակությունների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ:

Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից առավելագույն սկզբունքայնություն պահանջեց հանցագործությունների գրանցման, ապա եւ օպերատիվ ու քննչական գործողությունների օրինականության ապահովման եւ արդյունավետության բարձրացման հարցում, հրահանգեց ակտիվացնել անձնակազմի հետ տարվող աշխատանքները, պարտականությունների կատարման յուրաքանչյուր թերացում դարձնել ընդհուպ ծառայողական քննության առարկա:

Հանդիպման մասնակիցներին կոչ անելով առավելագույնս սկզբունքային ու հետեւողական լինել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում` Վլադիմիր Գասպարյանը վերստին ընդգծեց, որ ոստիկանության աշխատանքի գլխավոր գնահատականը եղել ու մնում է հասարակության վերաբերմունքը կառույցի հանդեպ, հանրային վստահությունը, որը կարելի է ձեռք բերել միայն ոստիկանի ներքին վերափոխման եւ աշխատանքի սկզբունքների արմատական փոփոխության դեպքում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական գործակալությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ