09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 5, 2012

Սեռական էներգիան ավելի լավ է ապահովել բնական միջոցներով

Ցանկացած մարդ ձգտում է իր սեքսուալ կյանքն ավելի պայծառ դարձնել, ինչպես նաեւ իդեալական զուգընկեր լինել: Դրա համար մարդիկ հնագույն ժամանակներից օգտագործում են բնական միջոցներ, օրինակ` ոստրե, ծնեբեկ, շոկոլադ եւ այլն: Ոստրեն հիանալի միջոց է համարվում լիբիդոյի ավելացման համար: Նրանց բաղադրության մեջ շատ սպիտակուցներ կան, եւ գրեթե ընդհանրապես չկան ճարպեր: Այն պարունակում է նաեւ մեծ քանակությամբ […]

Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երեւանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: ‘Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում […]

Այսօր “ազգերի առաջնորդի” մահվան տարելիցն է

Այսօր Իոսիֆ Ստալինի մահվան 59-րդ տարելիցն է: Ստալինը` իսկական ազգանունը Ջուղաշվիլի, ծնվել է 1879-ի դեկտեմբերի 21-ին Վրաստանի Գորի քաղաքում` կոշկակարի ընտանիքում: Կենտկոմի Գլխավոր քարտուղար է նշանակվել 1922-ի  ապրիլին: Ստալինի` իշխանության գլուխ լինելու տարիները մինչ այժմ չեն արժանացել մարդկանց եւ պատմաբանների միանշանակ գնահատականին: Մի կողմից այդ շրջանը հայտնի է երկրի ինդուստրալիզացմամբ, Հայրենական պատերազմի հաղթանակով, նկատելի ռազմական, […]

Աննա Սեմենովիչը նկարվել է “Playboy”-ի համար /ֆոտո/

Հայտնի երգչուհի Աննա Սեմենովիչը ուրախացրել է երկրպագուներին էրոտիկ ֆոտոսեսիայով, որն արել է “Playboy”-ի վերջին համարի համար: Ֆոտոսեսսիան հետաքրքիր անվանում է ունեցել` “Անյուտայի շոյանքներ”: Աննայի համար սա առաջին մերկ ֆոտոսեսիան չէ: Նա արդեն գիտե, թե ինչպես է պետք պրոֆեսիոնալ նկարահանվել: Վերջին լուսանկարներում էլ նա շքեղ արտաքին ունի:

Միջազգային դիտորդները ՌԴ ընտրություններն անարդար են համարում

ԵԱՀԿ-ի դիտորդները հայտնել են, որ ՌԴ նախագահական ընտրություններին բոլոր թեկնածուների համար ապահոված չեն եղել հավասար պայմաններ, տեղեկացնում է “Интерфакс”-ը: “Չնայած թեկնածուները կարողացել են իրենց նախընտրական քարոզարշավն անցկացնել առանց խոչընդոտների, պայմանները ակնհայտորեն մեկ թեկնածուի օգտին էին` վարչապետ Վլադիմիր Պուտինի,”- նշվում է հայտարարության մեջ: “Մեր գնահատականով` ընտրություններն անարդար էին, չնայած ընտրական համակարգում ներառած նորամուծություններին,”- նշել է դիտորդների […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում մարտի  6-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, միայն 6-ի երեկոյան ժամերին եւ 8-իգիշերը հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն եւձնախառն անձրեւ: Քամին հյուսիս-արեւմտյան 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում էբուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդիջերմաստիճանը 6-ի գիշերը  կնվազի 3-5, 7-9-ըաստիճանաբար կբարձրանա 5-7, 10-ի գիշերը եւս 3-5 աստիճանով: 10-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով: Երեւանում`մարտի  6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,  10-ին ժամանակ առ ժամանակսպասվում են տեղումներ: Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Երկրաշարժ` Հայաստանում

Մարտի 5-ին  տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 17 կմ դեպի հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է` Աշոցքում, Բավրայում, Զույգաղբյուրում, 3-4 բալ ուժգնությամբ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից  

Վատ եղբոր խոստովանությունը

Մարտի 3-ին ոստիկանության Նոր  Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում 1975 թ. ծնված Արթուր Դ.-ն որսորդական հրացանից կրակել է եղբոր` Ռաֆիկ Դ.-ին պատկանող ‘Գրանդ Չերոկի’ մակնիշի ավտոմեքենայի վրա, որից հետո երկու անգամ կրակել է նույն եղբորը պատկանող` Ջուղայի փողոցում գտնվող բնակարանի պատուհանին, այնուհետեւ ‘ԲՄՎ’ մակնիշի ավտոմեքենայով հեռացել է: Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի […]

Հիշատակի համերգ-երեկո Թբիլիսիում` նվիրված Սումգայիթի եւ Բաքվի ջարդերին

Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ “Ռոքն ընդդեմ բռնության” խորագրով: Միջոցառմանը հրավիրված են եղել դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, դատապարտելով բռնություն և ագրեսիա պարունակող բոլոր երևույթները, մասնավորապես, նշել է. “Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված