12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Միջազգային դիտորդները ՌԴ ընտրություններն անարդար են համարում

ԵԱՀԿ-ի դիտորդները հայտնել են, որ ՌԴ նախագահական ընտրություններին բոլոր թեկնածուների համար ապահոված չեն եղել հավասար պայմաններ, տեղեկացնում է “Интерфакс”-ը:

“Չնայած թեկնածուները կարողացել են իրենց նախընտրական քարոզարշավն անցկացնել առանց խոչընդոտների, պայմանները ակնհայտորեն մեկ թեկնածուի օգտին էին` վարչապետ Վլադիմիր Պուտինի,”- նշվում է հայտարարության մեջ:

“Մեր գնահատականով` ընտրություններն անարդար էին, չնայած ընտրական համակարգում ներառած նորամուծություններին,”- նշել է դիտորդների առաքելության հատուկ կոորդինատոր Թոնի Պիկուլան:

Չնայած այդ ամենին` միջազգային դիտորդները նկատել են, որ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցել են ընտրություններին:

Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները բոլորովին էլ անսպասելի չեն: Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 63,73  տոկոսը, այնուհետեւ` Գենադի Զյուգանովը` 17,19 տոկոս, որից հետո Միխայիլ Պրոխորովը` 7, 82 տոկոս, Վլադիմիր Ժիրինովսկու օգտին քվեարկել է 6, 23, իսկ Սերգեյ Միրոնովի` 3,85 տոկոս:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ