Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետությունում մարտի 6-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, միայն 6-ի երեկոյան ժամերին եւ 8-իգիշերը հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն եւձնախառն անձրեւ: Քամին հյուսիս-արեւմտյան 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում էբուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդիջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 3-5, 7-9-ըաստիճանաբար կբարձրանա 5-7, 10-ի գիշերը եւս 3-5 աստիճանով: 10-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով:
Երեւանում`մարտի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակսպասվում են տեղումներ:
Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից