23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երեւանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

‘Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում կողմնորոշվել կրթության եւ մասնագիտացման հարցում: Մինչ զորացրվելը պետք է կարողանանք ձեզ հետ միասին հստակեցնել, թե ինչով եք ցանկանում զբաղվել բանակից հետո: Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար’,- ասել է վարչապետը:

Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ եւ երիտասարդ դասախոսներ: ‘Մեր նպատակն է, որպեսզի իր զավակին բանակ ուղարկող ցանկացած ընտանիք վստահ լինի, որ պետությունը ոչ միայն զինծառայության նորմալ պայմանների ստեղծման, այլեւ նրանց երեխաների կրթական կարիքների բավարարման պարտավորություն է ստանձնում: Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք, եւ դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին եւ կօգնի նաեւ այդ հարցում’,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ եւ դեռեւս կիրականացվի հանրապետության երկու զորամասերում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ