Նախագահականում քննարկվել է ՀՀ-ԵՄ արդյունավետ գործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ, տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով: Սահմանների կառավարման ոլորտում փոխգործակցությունը եւ սահմանային անվտանգության ապահովումը Հայաստանի համար արդիական խնդիր համարելով` Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարեւորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր […]