19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

У меня такая репутация, что меня давно пора скомпрометировать, եթե կարող եք, արեք. Լեւոն Իգիթյան

 “Արա Երնջակյանն ինձ համար իսկական մտավորական է եւ այն եզակի մտավորականներից է, որ ամբողջ կյանքում եղել է բարձրաստիճան գրագետ, ուսյալ, մշակույթի տեր: Թատրոն գնացեք, տեսեք”,-այսօր լրագրողներին հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:

Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի հասցեին ուղղված քննադատությանը, մասնավորապես “ծախու մտավորական” որակմանը:

“Դուք կարող եք մի բառի համար մինչեւ էդ արած բոլոր ծառայությունները մի օրում ջնջել, մարդ գնահատել չգիտեք: Ինձ համար Արա Երնջակյանը շատ բարձր որակի մտավորական է”,-հայտարարեց Լեւոն Իգիթյանը: Դիտարկմանը, թե չեք վախենում, որ Ձեզ էլ այդ շարքին կդասեն, Լեւոն Իգիթյանը պատասխանեց.”Չէ, չեմ վախենում: Էն, որ ասում են` “у меня такая репутация, что меня давно пора скомпрометировать”:

Եթե կարող եք, արեք: Կյանք եմ ապրել, կարող ձեր մի հատ հոդվածից ես …”,-միտքը չավարտեց Լեւոն Իգիթյանը: Հիշեցնենք, որ Արա Երնջակյանը գնացել էր Մաշտոցի այգի եւ բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան անօրինական էր որակել, ինչին հետեւել էր վերջիններիս բուռն արձագանքը: Միջադեպը սոցցանցերում լայնորեն քննարկվեց: Ի դեպ, Լեւոն Իգիթյանն ասաց, որ չի եղել Մաշտոցի այգու տարածքում եւ իր աչքով չի տեսել այնտեղ իրականացվող շինարարությունը:

“Ես այնտեղ ինչ գործ ունեմ, գնամ ի ՞նչ անեմ”,-հայտարարեց նա: Ասուլիսի բանախոսներից բնապահպան Մերի Խաչատրյանը նշեց, թե Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստները, որոնց քննադատում է Լեւոն Իգիթյանը, արշավականներ են, տարբեր նախասիրությունների տեր մարդիկ, իրավաբաններ եւ խնդրեց չքաղաքականացնել ու չկուսակցականացնել հարցը:

“Ոմանք իմ ուսանողներն են եղել, շատ թույլ ուսանողներ, չկայացած մարդիկ են, իրենց ճակատագիրն  ու կենսագրությունը իրենք գիտեն, փողոցում խոսելով ճարտարապետ չեն դառնում, գծագրական տախտակի մոտ են ճարտարապետ դառնում”,-դիտարկմանը պատասխանեց Լեւոն Իգիթյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ