27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. հանդիպում ԱԳ նախարարի մոտ

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ բարձրաստիճան փոխայցելությունների, ինտենսիվ զարգացող փոխհարաբերությունների կապակցությամբ` այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձևաչափի կարեւորությունը:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Ընդգծվեց, որ մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ, լավ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների, արտաքին եւ անվտանգության քաղաքականության, արդարադատության ոլորտներում:

Երկուստեք կարեւորվեց ԵՄ որոշումը Հայաստանի հետ խորը եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Այդ առումով նշվեց, որ Հայաստանում նախապատրաստական լուրջ բարեփոխումներ են իրականացվել, էական արդյունքներ են արձանագրվել մի շարք ասպարեզներում:

Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Այդ ենթատեքստում շեշտվեց, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է համապատասխան մանդատ ու հարուստ միջնորդական փորձ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք  հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ