15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Վահանի արգանդի պտուղը եւ գործիքը”. ՍԴՀԿ-ում կրքերը չեն հանդարտվում

ՍԴՀԿ-ի շուրջ պատմությունը պետք է վաղուց ավարտված լիներ, բայց ինչպես երեւում է, այս հարցի շուրջ շահագրգռված կողմերը շատ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ նշեց, որ կուսակցությունը պառակտել ցանկանում են ոչ միայն ՍԴՀԿ-ից դուրս եկած հատվածը, այլեւ կառավարությունը:

Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ Գեւորգ Պերկուպերկյանը /ՍԴՀԿ-ի նոր ատենապետն է/ ընդամնեը գործիք է Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի ձեռքում: “2011-ի հունվարի 20-ին Գեւորգ Պերկուպերկյանի եւ նրան աջակցողների կողմից “Հայոց Աշխարհում”  հայտարարություն է տարածվել ՍԴՀԿ ութերերոդ համագումարի մասին:

Կեղծիքը սկսվել է հենց այդտեղից: Նրանք այդ կարծեցյալ համագումարի տվյալները ներկայացրել են պետռեգիստր, տպավորություն է ստեղծվում թե դա նույն կուսակցության համագումարն է, եւ ես չեմ ընտրվել եւ կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություն է տեղի ունեցել”,-հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ ՍԴՀԿ 8-րդ համագումար չէր կարող լինել.

”Մենք էդ մասին տեղյակ չենք, մենք համագումար չենք հրավիրել: Համագումար կարող է հրավիրել կենտրոնական մարմինը, այսինքն` մենք”,-նշեց նա ու հավելեց, որ համապատասխան նամակներ արդեն իսկ ուղարկվել են դատախազություն` կեղծիքի հեղինակներին պատժելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գրություն է ստացել Արդարադատության նախարարությունից, որում տեղեկացվում է, որ կուսակցությունն ունի նոր վարչություն և նոր ատենապետ: Նոր ատենապետը, ըստ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված տեղեկանքի, Գևորգ Պերկուպերկյանն է:

ՍԴՀԿ ուղարկված գրության մեջ կուսակցության վարչությանը տեղեկացվել է, որ ՍԴՀԿ նոր վարչությունը հունվարի 28-ին անցկացրել է կուսակցության 8-րդ համագումարը, իսկ փետրվարի 14-ին գրանցվել է: Գրության մեջ նաև պահանջվում է 3-օրյա ժամկետում դրոշը, գրանցման վկայականը, կնիքը, կուսակցության փաստաթղթերը, գույքը, արխիվը հանձնել կուսակցությանը:

Ասուլիսի մյուս բանախոսը`ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ խոսելով ՍԴՀԿ-ի տրոհումից` հայտարարեց. “Վահանի/նկատի ունի Վահան Շիրխանյանին,-խմբ/ արգանդից դուրս եկավ մի կառույց, որը կոչվեց Հնչակյան, ուրիշ անուն չունեին,- Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Սեդրակ Աճեմյանին այդքան էլ չի մեղադրում,-Ամերիկայում ապրած մարդ է, այստեղ շահեր ունի և պետք է ստեղի մարդկանց հետ լավ լինի”:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով, այսօր ցանկացած մարդ կարող է գնալ պետռեգիստրի գրասենյակ, տանել երեք թուղթ եւ  դրա հիման վրա կուսակցություն կգրանցեն, հետո կասեն` ՍԴՀԿ երկու կառույց կա: “Էս պարագաներում աճում, ծլում ծաղկում են կուսակցություններ, մենք էլ ժողովրդավարական երկիր ենք”,-հայտարարեց նա ու հավելեց.”Էնտեղ մի Բաբայան կա` տեղակալ պետռեգիստրում, նրան էլ ենք դատի տալու: Նա շատ լավ գիտեր, ինչ է կատարվում, բայց գրանցում է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ