27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում բացվել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Արմեն Աշոտյանն այսօր Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում  մասնակցել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի եւ մետաղի մշակման  ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար  գերմանական ‘’Bosch’’ ընկերության աջակցությամբ:

ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ուսումնարանի տեխնիկական հագեցվածությունը եւ կարեւորելով մասնավոր հատվածի ներգրավումը կրթության կազմակերպման գործընթացում, ընդգծել է, որ կրթական համակարգը  նոր տեխնոլոգիաների եւ ժամանակակից սարքավորումների հագեցվածության  խնդիր ունի: “Էլեկտրական սարքավորումների այս կենտրոնը Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում առաջինն է, բայց հուսով ենք, որ  վերջինը չի լինի: Այսպիսի կենտրոնների պահանջարկը մեծ է, քանի որ դրանք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ուսուցման  կազմակերպմանը:

Կենտրոնը զինված է գերժամանակակից տեխնիկայով, եւ եթե  երիտասարդը սովորում է աշխատել այդ գործիքներով, նա անպայման իր տեղը կգտնի աշխատաշուկայում, ինչը շատ կարեւոր է”,- նշել է նախարարն ու հավելել, որ նախատեսվում է կազմակերպել դասավանդող վարպետների վերապատրաստում: Նախարարը մասնավոր ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է շարունակել համագործակցությունը` ցանցը ընդլայնել եւ նման կենտրոններ ստեղծել նաեւ այլ ուսումնարաններում: Գերմանական ‘’Bosch’’ ընկերության ներկայացուցիչ Ն. Պրուիձեն գոհունակությամբ է խոսել ծրագրի մասին եւ նշել, որ սա տարածաշրջանում առաջին նման կենտրոնն է:
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել սարքավորումների հնարավորություններին եւ նույնիսկ դրանցից մի քանիսը փորձարկել անձամբ:

Henaran.am-ին հաղորդում են ԿԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ