22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին. Նիկոլայ Բորդյուժա

‘’Լեռնային Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին: Հայաստանը մեր գործընկերն է’’,- այսօր տեսակամուրջ ձեւաչափով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:  Իսկ թե ո՞ր պարագայում ՀԱՊԿ-ն օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ Բորդյուժան ասել է.’’Այսօր կանխատեսել ճգնաժամերը ՀԱՊԿ անդամ երկրներում հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից։ Որպես ՀԱՊԿ անդամ պետություն` Հայաստանը կստանա անհրաժեշտ ամբողջ օգնությունը’։

Ն.Բորդյուժան նշեց, որ Հայաստանում 2012թ. աշնանը ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացվեն, այդ նպատակով մարտի կեսին նախապատրաստվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Երեւան:

‘’Եթե պետության իրավապահները չեն կարողանում երկրի իրավիճակը քաոսայինից բերել նորմալ հունի, ապա ՀԱՊԿ-ն կարող է իր ներուժը օգտագործել: Մենք այդ մասին քննարկումներ ունենում ենք, բայց դա ռազմական գործոնին, ռազմական ներգրավմանը չի վերաբերում: Մեր գործողությունները կարող են  նպաստել երկրներում կարգուկանոնի հաստատմանը’’,- ասաց  Ն. Բորդյուժան` անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից անդամ երկրների ներքին գործերում մասնակցության հարցին:

Անդրադառնալով իրանի խնդրին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ ՀԱՊԿ-ը կտրականապես դեմ է Իրանի դեմ պատերազմական գործողություններին: Նրա խոսքով`  ՀԱՊԿ երկրները տարբեր սցենարներ են մշակում Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում, սակայն, ոչ այդքան ակտիվ ձեւով, ‘’քանի որ հուսով են խուսափել խնդրի ռազմական լուծումից’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ