Մոնակոյի արքայազնը ծեծկռտուք է սարքել գիշերային ակումբում. նրան հոսպիտալացրել են /վիդեո/
Մոնակոյի արքայազն Պիեռ Կազիրագիին հոսպիտալացրել են Նյու Յորքի “Double Seven” գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո, հաղորդում է “Reuters”-ը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, սակայն ԶԼՄ-ներում հայտնվել է 2 օր անց: 24-ամյա Կազիրագին եւ նրա 3 ընկերները կոնֆլիկտի մեջ են մտել ամերիկացի բիզնեսմեն Ադամ Հոքի հետ` վիրավորելով նրան ուղեկցող աղջիկներին եւ առանց թույլտվության խմելով նրա ալկոհոլային խմիչքները: Ի պատասխան` Հոքը հերթով հարվածել է 4 տղաներին:
Ականատեսների վկայությամբ` հարվածից Կազիրագին “թռել է ողջ սենյակով մեկ եւ վայրէջք կատարել սեղանի վրա”: Նրան հիվանդանոց են տարել վնասված դեմքով, որտեղից դուրս են գրել մի քանի ժամ անց:
Հոքին ոստիկանական բաժանմունք են տարել, որտեղ նրա դեմ մեղադրանք են հարուցել հարձակման համար: Նա չի ընդունել իր մեղավորությունը: Նրան բաց են թողել` մարտին դատարան ներկայանալու պահանջով:
Պիեռ Կազիրագին Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի` կառավարող իշխան Ալբերտ 2-րդի քրոջ եւ իտալացի գործարար Ստեֆանո Կազիրագիի 2-րդ որդին է: Վերջինս մահացել է 1990-ին: Եթե Ալբերտն ապագայում այլեւս երեխաներ չունենա, Պիեռը կարող է ժառանգել գահը, սակայն միայն մորից եւ ավագ եղբորից հետո:
http://youtu.be/e8x4_yktbd0