09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2012

ԱՄՆ-ի բնակիչներն իրենց “համար մեկ թշնամին” են համարում Իրանին

Ամերիկացիները կարծում են, որ իրենց  ամենավտանգավոր թշնամին Իրանն է: Այդ արդյյունքն է գրանցել “Gallup” կազմակերպության անցկացրած հարցումը, հաղորդում է “Вести”-ն: Հարցման համաձայն` մասնակիցների 32 տոկոսը Իրանին անվանել են “համար մեկ թշնամի”: Նույն կարծիքին են եղել նախորդ տարի ամերիկացիների 25 տոկոսը: Մասնագետների խոսքով` բացասական արձագանքների աճը վկայում է ԱՄՆ-ի բնակիչների խուճապի մասին` Թեհրանի միջուկային ամբիցիաների հետ […]

ԱԺ փոխնախագահն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Այսօր` փետրվարի 23 ին, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց  Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար և հավելեց, որ հայկական կողմը ևս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը: Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Աժ փոխնախագահից և բարձր […]

ՀՀԿ-ի կարգախոսը

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը պատրա՞ստ է, ասաց, որ նախագահը Երկրապահ կամավորականների միության համագումարում ունեցած ելույթում հնչեցրել է կարգախոսը: “Սակայն կարգախոսը դեռ մշակման փուլում է”,-ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ նախագահը իր ելույթում անկեղծացել էր երկրապահների հետ եւ ասել. “Պետք է հավատանք, որ շարունակենք փոխել”:

Քամի բարձրացրած գործարար Սիլվային հանրապետական Գրիգորիչը ոչ տեսել է, ոչ լսել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանելով լրագրողների հարցերին,  թե իսկապե՞ս ՕԵԿ-ը կարող է իր իսկ ուժերով հաղթահարել 5 տոկոսանոց շեմը`ասաց. “Ինչի՞, մտածում եք, որ ՀՀԿ-ն այնքան բարեսիրտ մոտեցումներ ունի, որ իր ձայներն էլ բռերով մեկ այստեղ տա, մեկ այնտե՞ղ: Ամեն կուսակցություն իր համար է ձայն հավաքում”: Լրագրողներին նաեւ հետաքրքրում էր գործարար Սիլվա Համբարձումյանի` ՀՀԿ-ին […]

Google-ն այսուհետ կթարգմանի նաեւ Էսպերանտոյից

Google Translate առցանց թարգմանության ծառայությունը այսուհետեւ կներառի նաեւ էսպերանտոն: Ուստի արդեն հնարավոր կլինի այս լեզվով նույնպես երկկողմանի թարգմանություն կատարել: Էսպերանտոն դարձավ Google Translate–ում ներառված 64-րդ լեզուն, ընդ որում Google–ի մասնագետները նշել են, որ թարգմանության որակը բավականին բարձր է, ինչը բացատրվում է այդ լեզվի  արհեստական լինելու փաստով: Ներկայումս էսպերանտո  լեզվով աշխարհում խոսում են շուրջ մեկ միլիոն […]

Քիմ Քարդաշյանն ազատվե՞լ է ցելյուլիտից /ֆոտո/

Քիմ Քարդաշյանն այնքան հարուստ է, որ կարող է իրեն թույլ տալ հանգստանալ աշխարհի ամենաթանկ հանգստավայրերում, սակայն Սեյշելյան եւ Մալդիվյան կղզիներին նա գերադասում է Մայամին: Պապարացցիները Քիմին լուսանկարել են օվկիանոսի ափին` մի տղամարդու ուղեկցությամբ: Հայտնի է, որ աստղը չի սիրում միայնակ լինել, այդ պատճառով էլ իր հետ լողալու է հրավիրել իր լավագույն ընկեր Ջոնաթան Չեբանին: PR […]

“Թալիբանը” կոչ է արել վրեժխնդիր լինել օտարերկրացիներից Ղուրանն այրելու համար /վիդեո/

“Թալիբան” շարժումը կոչ է արել աֆղաններին գրոհել արեւմտյան ռազմական բազաները է` Ղուրանի օրինակները ՆԱՏՕ-ի զինվորների կողմից այրելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, հաղորդում է “Reuters”-ը: Բացի այդ, իսլամիստները պահանջել են հայրենակիցներից սպանել, ծեծել եւ գերի վերցնել  բոլոր “նվաճողներին”, որպեսզի նրանց “դաս տան”: Շարժման զեկույցում ասվում է, որ դրանից հետո նրանք այլեւս չեն համարձակվի պղծել սուրբ Ղուրանը: […]

Գրիգորիչը Արգամիչի “թեւում” չի /վիդեո/

Լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով ՀՀԿ ցուցակների մասին`ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ դրանք պատրաստ չեն, դեռ քննարկումներ են գնում: Ինչ վերաբերում է Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գտնվելու վայրին, ապա Գալուստ Սահակյանը ասաց, որ նա առավոտից երեկո  ՀՀԿ գրասենյակում է  լինում: “Ես ուրախ եմ, որ կարոտ կա”,-ասաց Գալուստ Սահակյանը` չխոստովանելով, որ ՀՀԿ-ն բաժանվել […]

Հնարավոր չէ ակնկալել խաղաղություն մի հարեւանից, ով հավակնում է քո տարածքներին. Դավիթ Ջամալյան

‘’Այնպես չէ, որ Ադրբեջանի հավակնությունները մեզ համար անակնկալ էին, անակնկալ էր այն, որ նման հավակնություններին Ադրբեջանը սահմանադրական տեսք է ուզում տալ, եւ այդ ամենը  ներդնել իրենց պետականության զարգացման հիմքում’’,- Հենարան մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Հիշեցնենք, որ 3 շաբաթ առաջ Ադրբեջանի խորհրդարանական մի քանի կուսակցություններ ու պատգամավորներ առաջ են քաշել օրենքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված