27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Թալիբանը” կոչ է արել վրեժխնդիր լինել օտարերկրացիներից Ղուրանն այրելու համար /վիդեո/

“Թալիբան” շարժումը կոչ է արել աֆղաններին գրոհել արեւմտյան ռազմական բազաները է` Ղուրանի օրինակները ՆԱՏՕ-ի զինվորների կողմից այրելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, հաղորդում է “Reuters”-ը:

Բացի այդ, իսլամիստները պահանջել են հայրենակիցներից սպանել, ծեծել եւ գերի վերցնել  բոլոր “նվաճողներին”, որպեսզի նրանց “դաս տան”: Շարժման զեկույցում ասվում է, որ դրանից հետո նրանք այլեւս չեն համարձակվի պղծել սուրբ Ղուրանը:

Ղուրանի եւ մուսուլմանների համար այլ սուրբ տեքստերի այրման միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին: Բահրամի ռազմական բազայի զինվորականները խլել են ձերբակալված աֆղանների ձեռքից գրքերը, քանի որ դրանք, իբր թե, ծայրահեղական բնույթ են կրում: Չնայած հաջորդ րօը Աֆղանստանում Միջազգային  անվտանգության աջակցության ուժերի հրամանատարը` գեներալ Ջոն Ալենը,  ներողություն է խնդրել զինվորականների պահվածքի համար, սակայն միջադեպը բուռն արձագանք առաջացրեց մուսուլմանների շրջանում:

2012-ի հունվարին եւս մեկ սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել Աֆղանստանում` ՆԱՏՕ-ի զինվորների մասնակցությամբ: Համացանցում հայտնվել էր մի հոլովակ, որում ամերիկացի զինվորները միզում են սպանված թալիբների վրա: Թալիբները քննադատել էին ամերիկացիների պահվածքը, սակայն հայտնել էին, որ դա չի ազդի բանակցային գործընթացի վրա:

http://youtu.be/52l6WNhCf6M

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ