Գրիգորիչը Արգամիչի “թեւում” չի /վիդեո/
Լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով ՀՀԿ ցուցակների մասին`ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ դրանք պատրաստ չեն, դեռ քննարկումներ են գնում:
Ինչ վերաբերում է Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գտնվելու վայրին, ապա Գալուստ Սահակյանը ասաց, որ նա առավոտից երեկո ՀՀԿ գրասենյակում է լինում:
“Ես ուրախ եմ, որ կարոտ կա”,-ասաց Գալուստ Սահակյանը` չխոստովանելով, որ ՀՀԿ-ն բաժանվել է 2 թեւի` մեկը Արգամիչինն է, մյուսը`ավելի հին հանրապետականներինը:
“Մի թեւ էլ տաք ինձ, կհամալրվի, ես ոչ մեկի թեւում չեմ, մեջքում չեմ, ես ուղղակի որոշումները քննարկում եմ, համաձայնեցնում եւ վերացնում կոնֆլիկտները”,-ասաց Սահակյանը:
Հիշեցնենք, որ Henaran.am-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը հերքել էր, որ առողջական խնդիրներ ունի եւ պատրաստվում է հրաժարվել ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելուց:
http://youtu.be/cBEjutxpgPs