ԱԺ փոխնախագահն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
Այսօր` փետրվարի 23 ին, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար և հավելեց, որ հայկական կողմը ևս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը:
Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Աժ փոխնախագահից և բարձր գնահատեց Սամվել Բալասանյանի կողմից գործադրած ջանքերը միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն` մարտիսկզբներին Թբիլիսիում անցկացնել երկու երկրների խորհրդարաններիփոխնախագահներ Սամվել Բալասանյանի և Միխայիլ Մաչավարիանիի հերթականհանդիպումը: