10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2012

Ֆուտբոլիստը ցանկանում է նախագահ դառնալ

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան սկսել է ստորագրություններ հավաքել, որպեսզի մասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին 2012-ին: Այս մասին հայտնել է “Liberation”-ը: Ինչպես հայտնում է թերթը, Կանտոնան նամակներ է գրել ֆրանսիական քաղաքների քաղաքապետերին: Որպես թեկնածու առաջադրվելու համար նրան անհրաժեշտ է ամենաքիչը 500 պաշտոնատար անձանց ստորագրություն: Իր ուղերձի մեջ Կանտոնան նշել է, որ ընտրվելու դեպքում խոստանում է պայքարել […]

ԱՄՆ-ում լույս է տեսել Օբամաների ընտանիքի մասին պատմող գիրք

Այս շաբաթ ամերիկյան գրախանութներում  հայտնվել է Բարաք Օբամային եւ նրա կնոջը նվիրված գիրքը: Գրքի հեղինակը “The  New York Times”–ի լրագրող Ջոդի Կանտորն է: Նախագահին նվիրված գրքում, որն  արդեն վաճառվում է ռեկորդային քանակությամբ, հեղինակը ներառել է Բարաք Օբամայի շրջապատից ավելի քան 33 հարցազրույց: Սակայն դեռեւս  “The Obamas” գրքի հրապարակումից առաջ, լրագրողները հասցրեցին հայտնել դրա սկանդալային բովանդակության […]

Մեղրու լեռնանցքում բուքը դադարել է

Այս պահին Սյունիքի մարզում ուժեղ քամի է, բայց տեղումներ չկան: Ինչ վերաբերում է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին, ապա մայրուղու  ամենաբարձր կետում` Մեղրիի լեռնանցքում գիշերը բուք էր: Քամին  մոտ 50 սմ հաստությամբ սարերից ձյունը լցվել էր ճանապարհի երթեւեկելի մաս, իսկ մոտ  5 կմ հատվածը ծածկել էր նաեւ քարով եւ հողով: Ըստ ճանապարհը սպասարկող Մեղրիի ճանշին ընկերության, բուքը […]

2011-ի քաղաքական տարին կավարտվի գարնանը

Ըստ քաղաքագետ, “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր  Իսկանդարյանի` 2011թ-ը քաղաքական առումով դեռ չի ավարտվել: Տարին, ավարտվելու է այս տարվա գարնանը, Ազգային ժողովի հերթական ընտրություններից հետո: Բայց նա առանձնացրեց երեք հետաքրքիր իրադարձություն: “Առաջինը ո’չ իշխանության, ո’չ ընդդիմության` մոնոլիտ չլինելու հանգամանքն էր, երկրորդը` ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ` ընտրություններին ընդառաջ խաղի կանոններ մշակելու փորձն էր, եւ երրորդը` աշխատել, որպեսզի […]

Բրեդ Փիթը վնասել է ծունկը

Հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթը իր 3 տարեկան դստեր հետ զբոսանքի ժամանակ ընկել է եւ վնասել ծունկը: Վնասվածքից հնարավոր չի եղել խուսափել, քանի որ Փիթը փորձել է հարվածից պաշտպանել փոքրիկ Վիվյենին: Այժմ Փիթն ստիպված է նույնիսկ միջոցառումներին ներկայանալ ձեռնափայտով, որը նրան օգնում է վերականգնվել: Դերասանը պատմել է, որ ինքը սայթաքել է աղջկա հետ բլուրից իջնելիս, պաշտպանել […]

Մոսկվայում տուժած հայերի վիճակը կայուն է

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, հունվարի 9-ին Մոսկվայի հարավ-արեւմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների, կա 5  հայ: Նրանցից 24-ամյա Ռոմա Մարկուսյանը  բժշկական օգնությունից հրաժարվել է: 52-ամյա Ելենա եւ 30-ամյա Վիկտորյա Աղաջանովները նույնպես հրաժարվել են բժշկական […]

Մեծ Բրիտանիան Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացման համար պայմաններ է թելադրում

Պաշտոնական Լոնդոնը պատրաստ է թույլ տալ շոտլանդական իշխանություններին մինչեւ 2013-ի ամառն անցկացնել անկախության հանրաքվեն , որը նախկինում ծրագրվում էր անցկացնել 2014-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կարծում է, որ հանրաքվեին վերաբերող անորոշությունը մեծ վնաս է հասցնում Շոտլանիդայի տնտեսությանը: Բրիտանական “Independent” թերթը գրում է, որ նախարարների բրիտանական կաբինետը  մեկ կարեւոր պայման կդնի: Այն է` թույլ տալ […]

Բացի Հրազդանից, նաեւ Սպիտակում եւ գյուղերում

Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում փետրվարի 12-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եւ այսպես Արագածոտնի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված  Զարինջա, Կոշ, Հակո եւ Սարալանջի գյուղական համայնքներում: Արարատի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Դվին, Մրգավետ, Շահումյան, Արեւշատ, Ռանչպար համայնքներում, Արմավիրում` […]

Սնուփ Դոգին ձերբակալել են

Ռեփեր Սնուփ Դոգին սպառնում է մինչեւ 500 դոլար տուգանք` թեթեւ թմրանյութեր պահելու համար: Ոստիկանները երգչին ձերբակալել են Սիեռա Բլանկա խճուղու վրա: Թմրանյութը ռեփերը թաքցրել է իր տուրիստական ավտոբուսի աղբամանում, սակայն ոստիկանների աչքից այն չի վրիպել, չնայած մարիխուանան ընդամենը 15 գրամ է եղել: Սնուփ Դոգն այժմ ստիպված է պատասխան տալ օրենքի ողջ խստությամբ: Հետաքրքիր է այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված