09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

2011-ի քաղաքական տարին կավարտվի գարնանը

Ըստ քաղաքագետ, “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր  Իսկանդարյանի` 2011թ-ը քաղաքական առումով դեռ չի ավարտվել:

Տարին, ավարտվելու է այս տարվա գարնանը, Ազգային ժողովի հերթական ընտրություններից հետո:

Բայց նա առանձնացրեց երեք հետաքրքիր իրադարձություն:
“Առաջինը ո’չ իշխանության, ո’չ ընդդիմության` մոնոլիտ չլինելու հանգամանքն էր, երկրորդը` ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ` ընտրություններին ընդառաջ խաղի կանոններ մշակելու փորձն էր, եւ երրորդը` աշխատել, որպեսզի նոր խորհրդարանում օլիգարխներ քիչ լինեն”,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Իսկանդարյանը:

Այս տարի, ըստ քաղաքագետի Լեռնային Ղարաբաղի հարցում լուրջ  փոփոխություններ չեն սպասվում, եթե “ֆորս-մաժորներ” չլինեն:

Քաղաքագետը չբացառեց,  որ Ֆրանսիայի  Սենատը կարող է ընդունել  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, բայց եւ ասաց, որ տվյալ օրինագիծը Ֆրանսիան կարող է օգտագործել որպես Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու միջոց:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ